Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » ԱՄՆ-ում զույգը 2, 4 և 6 տարեկան երեխաներին հերոինի միջոցով է քնեցրել
11:41
ԱՄՆ-ում զույգը 2, 4 և 6 տարեկան երեխաներին հերոինի միջոցով է քնեցրել

   ԱՄՆ Վաշինգտոն նահանգի բնակչուհի Էշլի Հաթը մեղադրվել է հերոինի միջոցով իր երեք երեխաներին քնեցնելու մեջ. այս մասին հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով BBC News-ին:

          Նշվում է, որ մեղադրանքներ են ներկայացվել նաև Հաթի ընկերոջը: Ըստ քննիչների վարկածի՝ զույգը 2, 4 և 6 տարեկան երեխաներին թմրանյութեր է ներարկելիս եղել, որպեսզի նրանք խորը քնեն: Ավագ որդու խոսքով` մայրն այդ նյութը «տրամադրությունը բարձրացնող դեղամիջոց» է անվանել: Երեխան այն նկարագրել է որպես «ջրի հետ խառնած սպիտակ փոշի», որը ներարկվել է սրսկման միջոցով:

    Բժշկական հետազոտությունից հետո երկու երեխաների արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութի հետքեր, իսկ նրանց մարմինների վրա եղել են տիպիկ կապտուկներ: Մեղադրյալներն ընդունել են, որ իրենք հերոին են օգտագործում, սակայն ժխտել են, որ երեխաներին թմրանյութ են տվել:

     Նշվում է, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին երեխաներն առգրավվել են զույգից:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 200 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0