Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 28 » Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը 1 ժամում ավելի քան 3 մլրդ դոլար է կորցրել
20:14
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը 1 ժամում ավելի քան 3 մլրդ դոլար է կորցրել

     Amazon ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը 1 ժամում կորցրել է 3.2 մլրդ դոլար միայն այն պատճառով, որ 2016թ. 3-րդ եռամսյակում ընկերության իրական շահույթն ավելի ցածր է եղել ոլորտի վերլուծաբանների արած կանխատեսումներից: 

   Ինչպես հայտնում է tert.am-ը՝ հղում անելով lenta.ru-ին, հեղինակավոր  Forbes հանդեսի վարկածով՝ Միացյալ Նահանգների 2-րդ ամենահարուստ մարդը հոկտեմբերի 27-ի առավոտյան եղել է 70.7 մլրդ դոլար կարողության տեր, սակայն ցերեկը`ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո, Amazon-ի արժեթղթերի գինը 5.7%-ով ընկել է: Դրա հետևանքով ընդամենը 1 ժամում Բեզոսի կարողությունը 70.7 մլրդ դոլարից հասել է 67.5 մլրդ-ի:

        Այնուհանդերձ՝ ընթացիկ տարին հաջողակ է եղել Բեզոսի համար, ում կարողությունն ավելացել է 20 մլրդ դոլարով:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 198 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0