Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 29 » «Ամառը վերադառնում է Հայաստան». Գագիկ Սուրենյան
13:41
«Ամառը վերադառնում է Հայաստան». Գագիկ Սուրենյան

     «Լավ լուր, ամառը վերադառնում է Հայաստան

    Հոկտեմբերի 1-ի ցերեկվանցի սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:

    Իսկ Հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»,- իր ֆեյսբուկյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 1783 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0