Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 2 » Ալիևը Ֆրանցիսկոս պապին «ադրբեջանական» տոլմա է հյուրասիրելու, որն ավելի հին է քան ադրբեջանցի ազգը
12:25
Ալիևը Ֆրանցիսկոս պապին «ադրբեջանական» տոլմա է հյուրասիրելու, որն ավելի հին է քան ադրբեջանցի ազգը

     Թերաժեքության և «հին չլինելու» բարդույթով տառապող մեր արևելյան քոչվոր հարևանները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մի քանի ժամով Բաքու այցը օգտագործելու են ինչ-որ մի բանում հայերին «վնասելու» համար... Ազերիական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Բաքվում կայանալիք պատարագից հետո Ֆրանցիսկոս պապը կմեկնի Սալեզիան միաբանություն, որտեղ կհանգստանա և կճաշի...

   ТАСС-ին հղում անելով ալիևյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ պապին կհյուրասիրեն իտալական պաստա և ադրբեջանական տոլմա... Ստրկամիտ Ալիևի ստրկամիտ լրատվամիջոցների համար շատ կարևոր է ТАСС-ին հղում անելը... Ըստ նրանց, եթե այդ լուրը հաղորդում է ТАСС-ը Մոսկվայից, ապա դա ճշմարտություն է և տոլման իրոք ադրբեջանական է...

    Հիշեցնեմ, որ ТАСС-ի փոխտնօրենն է նախկին բաքվեցի և թրքասեր Միխայիլ Գուսմանը, որը երբեք չի թաքցրել, որ իր պաշտոնը նաև օգտագործում է Բաքվին հաճոյանալու համար՝ ադրբեջանցիների հրամցրած ապատեղեկատվությունը ТАСС-ով տարածելով...

    Համոզված եմ, որ Ֆրանցիսկոսին տոլմա կերակրելու բարդ պարտականությունը Իլհամը վստահելու է իր տիկնոջը՝ Մեհրիբանին, որը հաճախ է լինում Վատիկանում՝ իբրև բարեգործական ծրագրեր իրականացնող...

     Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ էր մատուցել, ադրբեջանական ԶԼՄ-ները նրան մեղադրում էին Մեհրիբանի բարեգործությունները չգնահատելու և անշնորհակալ լինելու մեջ... Պապին նույնիսկ հարբեցող և այլասերված էին ներկայացնում... Իսկ հիմա էլ տոլմա են կերակրելու, որն ԱՎԵԼԻ հին է քան Ադրբեջան պետությունը...

    Հ.Գ. Տեսնես ե՞րբ են Բաքու ժամանող հյուրերին կերակրելու ադրբեջանական խաչապուրի կամ պելմեններ...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջ

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 698 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1