Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 16 » ԱԺ-ում Կարեն Կարապետյանին չշնորհավորելու շուրջ
19:28
ԱԺ-ում Կարեն Կարապետյանին չշնորհավորելու շուրջ

    Երեկ առաջին անգամ Ազային Ժողով ժամանած ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին մեր երեսփոխանները «մոռացան» շնորհավորել... Միայն մեկ ժամ անց այդ «սխալն ուղղեց» ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը...

    Այս դրվագը բուռն քննարկումների առարկա դարձավ մեր մամուլում և սոցցանցերում... Որոշները այն մեկնաբանեցին շատ «թեթև»՝ դա համարելով ԱԺ ղեկավարության և պատգամավորների կողմից թույլ տրված վրիպակ, իսկ մի մասն էլ ավելի «ծանրացրեցին» այն՝ չշնորհավորելը դիտարկելով որպես ՀՀԿ-ականների դեմարշ, որոնք այդպիսով Կարեն Կարապետյանին հասկացրեցին, որ նա իրենց համար «դրսից եկած» մարդ է...

   Ասեմ, որ երկու տարբերակի դեպքում էլ Կարեն Կարապետյանը շահեկան դուրս եկավ... Հասարակությունը ավելի դրական կընդունի Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը, քանի որ նրան չշնորհավորեցին նրանք, ում հասարակությունը ոչ միայն չի ընդունում, այլև չի հարգում... ԱԺ-ի 70%-ը հաշվի առնելով իր կրթական ցենզը և բարոյական մակարդակը չպետք է էլ ծափողջույններով ընդուներ իրենցից շատ տարբերվող Կ. Կարապետյանին... Ու նրանք շատ մեծ նվեր մատուցեցին Կ.Կարապետյանին՝ չշնորհավորելով ցույց տալով, որ նորանշանակ վարչապետը իրենց «դասարանից» չէ... Մնում է, որ կառավարություն ձևավորելիս Կ. Կարապետյանը ձերբազատվի պատգամավորների մի քանի անբան և դեմագոգ «համադասարանցի» նախարարներից, որոնք իրենց գործունեությամբ մեծ վնաս են հասցնում Հայաստանին...

       Այս ամենը հաշվի առնելով Կ. Կարապետյանը լավ կլինի մտածի սեփական թիմ ձևավորելու մասին... Երկար այս «տերարիումում» առանց սեփական թիմի հնարավոր չի լինի գոյատևել...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջից

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 896 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0