Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը (Տեսանյութ)
12:04
ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը (Տեսանյութ)

     Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Գրում է tert.am-ը:

   Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթն ընդգրկում է նաև իշխանություն-ընդդիմություն վերջին համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը, ըստ որի՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ:

     Վարման կարգով ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով հայտարարեց, թե չնայած համաձայնությանը, իր համոզմամբ՝ նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու ձև է:

       «Սա նույն մեխանիզմն է՝ բառիս բուն իմաստով, հայեցակարգային իմաստով կարող են տարբեր կերպ մեկնաբանել»,-ասաց նա:

       «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե 15 տարի պայքարել են, որպեսզի ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն:

     «Ուստի ցանկանում եմ շնորհավորել ՀՀ-ում ժողովրդավարության այս կարևոր հաղթանակի համար»,-ասաց նա:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 112 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0