Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 30 » ԱԻՆ-ը զգուշացնում է․ սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, բուք, ճանապարհներում ցածր տեսանելիություն և մերկասառույց
16:39
ԱԻՆ-ը զգուշացնում է․ սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, բուք, ճանապարհներում ցածր տեսանելիություն և մերկասառույց

                Ուշադրություն

 Նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

     Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

            Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

          Օդի ջերմաստիճանը մինչև նոյեմբերի 2-ը կնվազի 5-7 աստիճանով, նոյեմբերի 3-ի գիշերը` ևս 3-4 աստիճանով, նոյեմբերի 3-4-ը ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 1739 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0