Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 30 » Ադրբեջանը և ՌԴ-ն պայմանավորվել են նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին. լրատվամիջոցներ
11:53
Ադրբեջանը և ՌԴ-ն պայմանավորվել են նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին. լրատվամիջոցներ

     Ռուսաստանը և Ադրբեջանը Նոր սերնդի մարտավարական հրթիռների համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել, հայտնում է interfax.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ռազմական «AzeriDefence» ամսագրին:

     Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման և ՌԴ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի ներկայացուցիչները:

     Հուշագիրը ստորագրվել է Բաքվում այսօր ավարտվող «ADEX 2016» պաշտպանական միջազգային II ցուցահանդեսի շրջանակում:

    Նշվում է, որ կողմերը մտադիր են համատեղ արտադրել «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» նոր սերնդի մարտավարական հրթիռներ:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 89 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0