Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 10 » Ադրբեջանում շփոթել են Կոլումբիայի և Հայաստանի դրոշները, արդյունքում պաշտոնյան հարձակվել է կոլումբիական դրոշի վրա
16:14
Ադրբեջանում շփոթել են Կոլումբիայի և Հայաստանի դրոշները, արդյունքում պաշտոնյան հարձակվել է կոլումբիական դրոշի վրա

    Ադրբեջանի Դաշքեսան շրջանի ղեկավար Ահադ Աբիևը երկրում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ որոշել է անմահանալ հայրենիքի պատմության էջերում որպես Հայաստանի դրոշը «կոտրած» ղեկավար: Գրում է tert.am-ը։

   Նա տոնական միջոցառման ընթացքում բռունցքով կոտրել է ՀՀ դրոշի գույներով ներկված շիֆերը, որը, սակայն, ադրբեջանցի զինվորականը պահել է հակառակ կողմից` Կոլումբիայի դրոշի գույների հերթականությամբ, ինչի արդյունքում փաստացի Աբիևը «կոտրել» է ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի դրոշը:

     Աբիևի «հերոսական» քայլի լուսանկարը հրապարակած Meydan TV-ն նշել է, որ Դաշքեսանի ղեկավարն իր հուժկու բռունցքով կտոր-կտոր է արել հայկական դրոշը: Մինչդեռ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը ծաղրել են պաշտոնյային:

     «Ազգս այդպես էլ չսովորեց: Մեկը թող Աբիևին բացատրի, որ նա հարձակվել է Կոլումբիայի դրոշի վրա, ոչ թե Հայաստանի: Ախ թե սա տեսնեին կոլումբացի քաղաքական գործիչները»,- գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը լուսանկարի մեկնաբանությունում:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0