Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 10 » Ադրբեջանի պաշտպանության նախարարը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ
17:17
Ադրբեջանի պաշտպանության նախարարը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ

    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ:

 News.am-ը գրում է, որ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝  զինված ուժերին շնորհավորելով Բայրամի տոնի առիթով, նախարարը մեջբերել է նախագահի խոսքը՝ «մենք թույլ չենք տա, որ մեր հողերի վրա հայկական երկրորդ պետություն ստեղծվի»:

  «Մենք կոչված ենք նախագահի եւ ադրբեջանցի ժողովրդի վստահությունն արդարացնելուն եւ պետք է կարճ ժամկետում հնարավոր ամեն ինչ անենք մեր հողերն օկուպանտներից ազատագրելու համար»,- խոստացել է Հասանովը:

     Հիշեցնենք, որ «օկուպանտներ» ասելով՝ նկատի ունեն Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերին:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 527 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0