Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարն ավելի շատ թիկնապահ ուներ, քան ԱՄՆ-ի նախագահը
10:56
Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարն ավելի շատ թիկնապահ ուներ, քան ԱՄՆ-ի նախագահը

    Ադրբեջանի լուծարված ԱԱՆ-ի նախկին ղեկավար Էլդար Մահմուդովն իր թիկնապահների թվով հետևում է թողել ԱՄՆ-ի նախագահի պահակախումբը: Էլդար Մահմուդովի անձնական պահակախումբը կազմված էր ոչ ավել, ոչ պակաս`  40 մարդուց, ինչն աշխարհում իր նմանը չուներ, գրում է news.am-ը հղում անելով Moderator.az-ին:

   «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա ընդամենը Էլդար Մահմուդովի անձնական պահակախումբն է, որը նրան պահպանում էր նախարարություններում և պաշտոնական միջոցառումներին: Եվ չնայած այն բանին, որ թիկնապահների թիվը  մի քանի անգամ գերազանցում էր անհրաժեշտ թիվը, Մահմուդովը մինչև պաշտոնավարության վերջին օրը չէր մտածում դրա կրճատման մասին:  Ընդհակառակը, նա ուզում էր ավելի մեծացնել իր թիկնապահների բանակը:

      Էլդար Մահմուդովը հպարտանում էր նման մեծ պահակախմբի առկայությամբ, նա համարում էր, որ թիկնապահների նման քանակությունն ընդգծում է իր բացառիկությունը:  Կես վաշտ թիկնապահներն ուղերձ են մյուս պաշտոնյաներին սեփական նշանակության և անփոխարինելիության մասին», – ասում է պարբերականի իրազեկ աղբյուրը:

     Իր անձնական պահակախումբ, ինչպես նաև ԱԱՆ-ի այլ կառույցներ Էլդար Մահմուդովը մարդկանց ընդունում էր ոչ թե անվարձահատույց, այլ որոշակի վճարի դիմաց:  ԱԱՆ-ի նախկին ղեկավարի անձնական թիկնապահի պաշտոնը  50 հազար մանաթ արժեր: Այսինքն` Էլդար Մահմուդովը իր անձնական պահակախմբի շնորհիվ ևս երկու մլն է վաստակել:  Բացի իր անձնական պահակախմբից, իր անհամար օբյեկտների, վիլլաների, ամառանոցների եւ բնակարանների պահպանության համար Էլդար Մահմուդովը հարյուրավոր մարդկանց էր ներգրավել:  Կարելի է միայն կռահել, թե դրա շնորհիվ նա որքան է վաստակել, նշում է պարբերականը:   

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 319 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0