Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 5 » Ադրբեջանցիներին դուր չի գալիս ԼՂՀ-ի վերանվանումը
00:08
Ադրբեջանցիներին դուր չի գալիս ԼՂՀ-ի վերանվանումը

   Նախ նշեմ, որ բավական ուշացումով, բայց Արցախի իշխանությունները վերջապես ձերբազատվում են թուրք-պարսկական «Ղարաբաղ» տեղանունից... Երբեք չեմ սիրել այն և իմ գրառումների մեջ գերադասել եմ օգտագործել Արցախ կամ Արցախի Հանրապետություն եզրույթները... Սակայն ինչպես ասում են՝ «Լավ է ուշ, քան՝ երբեք»... Արցախում պատրաստվում են ընդունել նոր սահմանադրություն, որտեղ ԼՂՀ-ն կանվանակոչվի Արցախի Հանրապետության…

     Այս հանգամանքը դուր չի եկել մեր արևելյան հարևաններին, որոնց ԱԳՆ-ի մամլո խոսնակ Հ. Հաջիևը մի անտրամաբանական մեկնաբանություն է արել այս հարցի վերաբերյալ... Մկկացողների ԱԳՆ-ի մամլո խոսնակի կարծիքով ԼՂՀ-ն Արցախի Հանրապետության վերանվանելով ՀՀ իշխանությունները փորձում են խուսափել վերցված պարտականություններից և խաբել միջազգային հանրությանը... Թե ի՛նչ է նակտի ունեցել Հաջիևը, բարբաջելով պարտականությունների մասին, երևի միայն նա գիտի, քանի որ հայկական կողմերը միշտ էլ կատարում են իրենց ստանձնած պարտականությունները՝ ի տարբերություն ազեր-կոյունլուների...

    Ինչ վերաբերվում է միջազգային հանրությանը խաբելուն, ապա ադրբեջանցիների համար «Ղարաբաղ» տեղանունը շատ «հարմար» էր... Փորձելով ապացուցել, որ Արցախը պատկանել է թուրքերին որպես ապացույց առաջ էին տանում թուրք-պարսկական ծագում ունեցող «Ղարաբաղ» տեղանունը... Սակայն ազերիները ԵՐԲԵՔ չեն նշել, որ այն սկսել է կիրառվել ընդամենը 14-րդ դարից... Բարբարոս և քոչվոր թուրքերի համար այն ինչ եղել է մինչև նրանց այստեղ հայտնվելն անընդունելի է... Ազերիները չեն սիրում հիշատակել, որ Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը, որի մասին իր աշխատությունում հիշատակում է նույնիսկ Ստրաբոնը...

    Մենք վաղուց պետք է ձերբազատվեինք «Լեռնային Ղարաբաղ» անվանումից... Շատ ուրախ եմ, որ այն շուտով կիրականանա...

  Ժամանակն է նաև վերանվանել կոմունիստ Ստեփան Շահումյանի անունը կրող Ստեփականերտ անվանումից... Թուրքերն Արցախի մայրաքաղաքն անվանում են «Խանքենդի»... Սակայն ոչ բոլորը գիտեն, որ Ստեփանակերտի տեղում եղել է Վարարակն գյուղը, որը շատ հին է թուրքական «Խանքենդի»-ից... Ժամանակն է, որ Ստեփանակերտն էլ վերանվանվի Վարարակնի... Հնագույն Արցախի կենտրոնը չի կարող կրել 20-րդ դարում ապրած մեկի անունը...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 674 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0