Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Ադրբեջանական լրատվամիջոցները սադրիչ տեղեկություններ են տարածում. ՊՆ
11:07
Ադրբեջանական լրատվամիջոցները սադրիչ տեղեկություններ են տարածում. ՊՆ

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

     ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0