Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում ադրբեջանական զինված ուժերի հենակետերը ռմակոծելու վերաբերյալ
21:14
Ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում ադրբեջանական զինված ուժերի հենակետերը ռմակոծելու վերաբերյալ

  «ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նոյեմբերի 3-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել են սահմանամերձ բնակավայրերում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հենակետերը, չի համապատասխանում իրականությանը, բացահայտ ապատեղեկատվություն է և բնակավայրերի թիրախավորումը բացառված է:

    ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում»:

       Ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 254 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0