Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 4 » 81-ամյա գյումրեցին հրկիզվել է սեփական անկողնում
13:26
81-ամյա գյումրեցին հրկիզվել է սեփական անկողնում

    Այսօր ժամը 00:15-ին Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել մարմնի մակերեսի 70% աստիճանի այրվածքներով քաղաքացի:

     Այս մասին IGyumri.com-ին հայտնեցին Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի և հասարակության հետ կապերի բաժնից: Քաղաքացու մոտ ախտորոշվել է այրվածքային շոկ: Սակայն վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ և տուժողը առավոտյան 5:30 մահացել է:

     Նշենք, որ տուժողը գյումրիից էր, ծնված` 1935 թվականին: Նա միայն կարողացել է ասել, որ հրկիզվել է իր անկողնու մեջ:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1133 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0