Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 6 » 2017-ին շարունակելու են գործել սոցփաթեթում առկա 4 ուղղությունները. Նախարար
11:37
2017-ին շարունակելու են գործել սոցփաթեթում առկա 4 ուղղությունները. Նախարար

    Այս պահին գործող կարգով, որը հաստատված է կառավարության որոշմամբ, սոցփաթեթի բաղադրիչում որևէ փոփոխություն նախատեսված չէ, Ազգային ժողովում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Այս մասին գրում է aysor.am-ը:

    Նրա խոսքով՝ այն ուղղությունները, որոնք այսօր նախատեսված են կառավարության  գործող որոշմամբ՝ դրանք  շարունակում են գործել:

   «Մասնավորապես, սոցփաթեթի շահառուները կարող են օգտագործել միջոցները չորս ուղղություններով: Առաջինը վերաբերում է հանգստի ապահովմանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում, երկրորդը՝ հիպոթեքային վարկի մարման հետ կապված ուղղությունն է,  երրորդը՝ ուսման վարձի վճարները, չորրորդը՝ առողջապահական լրացուցիչ ծառայությունների ապահովագրության ուղղություն  է»,-ասաց նա:

       Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս բոլոր ուղղությունները գործում են և այս ուղղություններով նախատեսված կարգը գործում է ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված  անձանց համար, որոնք իրավունք ունեն  տնօրինել իրենց հատուկ հաշվին փոխանցված գումարները և  ծախսել այդ ուղղություններով:

         Ինչ վերաբերում է կանխիկացմանը, նախարարը նշեց, որ դա ևս  հաստատված է:

    «Կանխիկացում կարող է իրականացվել, եթե  աշխատողն աշխատանքից ազատվում է և կենսաթոշակի է անցնում: Սոցվճարների հետ կապված ևս մեկ ուղղություն ավելացվեց, որ  յուրաքնաչյուր տարվա ավարտից հետո անձը կարող է նախորդ տարվա իր վճարած սոցիալական  վճարների չափով կանխիկացնել  իր սոցփաթեթի  համար փոխանցված գումարները»,-ասաց Ա. Ասատրյանը:

    Նա ընդգծեց՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական փաթեթի համար նախատեսված գումարները պահպանված են նույն չափով, ինչ՝ 2016 թվականին:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 269 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0