Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 19 » Զարկերակային բարձր ճնշման 9 վտանգավոր ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
18:15
Զարկերակային բարձր ճնշման 9 վտանգավոր ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

    Մարդկանց մեծամասնությունը գիտի զարկերակային բարձր ճնշման պատճառների և առաջացնող խնդիրների մասին, սակայն, այնուամենայնիվ, շատերը չգիտեն, դրա առավել վտանգավոր ախտանշանների մասին: Եթե մարդու զարկերակային ճնշումը նորմայից մի փոքր է բարձր, նա կարող է այդ մասին նույնիսկ չիմանալ:

   Tert.am-ը գրում է, որ բարձր ճնշման դեպքում կարող է առաջանալ ստորև բերված ախտանշաններից մեկը կամ մի քանիսը:

·   թմրածություն,

·   արյան վատ շրջանռություն,

·   գլխացավեր,

·   վատ տեսողություն,

·   գլխապտույտներ կամ «մշուշ» գլխում,

·   քթից արյունահոսություն,

·   շնչառական խնդիրներ,

·   արյունոտ մեզ,

·   թրթռոցը (пульсация) պարանոցի կամ ականջների հատվածում:

    Վերոնշյալ ախտանշոններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Շատ կարևոր է, որպեսզի խնդիրն ախտորոշվի և բժիշկը կարողանա նշանակել անհրաժեշտ բուժումը: Կալիումի և Օմեգա-3-ի հավելումը կարող են օգնել իջեցնել զարկերակային բարձր ճնշումը:

    Այս խնդրի լուծումը դիետոլոգիական ճանապարհով կամ DASH-դիետան նույնպես կարող են օգնել իջեցնել բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ հիվանդներ կարգավորում են իրենց ճնշումը բնական ճանապարհով՝ նշանակված դեղորայքի հետ մեկտեղ:

     Զարկերակային բարձր ճնշումից խուսափելու համար հարկավոր է հետևել ընդամենը 3 կանոնի.

1.Ուտել սննդարար սնունդ,

2.Նվազեցնել նատրումի օգտագործման քանակը,

3.Կատարել ֆիզիկական վարժություններ:

   Մեկ այլ հետազոտթույուն էլ ցույց է տվել, որ նատրիումի քանակը նվազեցրած մարդիկ կարող են ավելի ցածր պահել արյան ճնշումը, սակայն շատ ավելի լավ կլինի, եթե նա հետևի DASH-դիատայի սննդակարգին:

    DASH-դիետա.

·   Թարմ մրգեր ու բանջարեղեն,

·   Անյուղ կաթնամթերք,

·   Ճարպոտ և խոլեստերինով հարուստ մթերքի սահմանափակում,

·   Հացահատիկեղենի, ընկուզեղենի, թռչնամսի և ձկնամթերքի օգտագործում:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: