Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 28 » Խորամանկ հնարքներ. ինչպե՞ս են մեզ ստիպում գնումներ կատարել սուպերմարկետներից
19:43
Խորամանկ հնարքներ. ինչպե՞ս են մեզ ստիպում գնումներ կատարել սուպերմարկետներից

      Բոլորս զգացել ենք, որ սուպերմարկետից առևտուր անելիս ավելի շատ ենք գումար ծախսում և ավելի շատ ենք ավելորդ իրեր գնում, քան փոքր խանութներից: Պատճառը ոչ միայն լայն տեսականին է, այլև մարքեթինգային գաղտնիքները, որոնք կիրառվում են՝ հաճախորդներից ավելի շատ գումար ստանալու համար: Ներկայացնում է life.panorama.am-ը bigpicture.ru կայքի կողմից բացահայտվող որոշ գաղտնիքներ:

 

 

 

 

      1. Պիտակների գաղտնիքը

  Ցուցափեղկերի վրա հաճախ ենք հանդիպում գների իջեցման կամ ակցիաների վերաբերյալ մեծ պաստառներ, որոնք ձեռնտու գործարքի տպավորություն են ստեղծում: Գինն իրականում շատ չնչին է նվազում, կամ ընդհանրապես մնում է նույնը:

 

 

 

 

 

       2.Ինչո՞ւ են զամբյուղներն այդքան մեծ

    Առևտրի համար նախատեսված զամբյուղի չափսերը վերջին տարիների ընթացքում զգալիորեն մեծացել են: Կիսադատարկ զամբյուղը տպավորություն է ստեղծում, որ այնքան էլ շատ չեն կատարված գնումները, և ցանկություն է առաջանում լցնել այն: Արդյունքում, մենք ավելի շատ սննունդ ենք գնում, քան մեզ անհրաժեշտ է:

 

 

 

       3. Ինչո՞ւ է միրգն ու բանջարեղենը մուտքի մոտ

   Գիտնակնների հետազոտությունները ցույց են տվել, որ բավական է մարդուն հնարավորություն տալ սկզբից անել այն, ինչ ինքը «լավ» է համարում, այնուհետև ինքը կսկսի դիմել վնասակար քայլերի: Որքան շատ հաճախորդն օգտակար սնունդ գնի՝ միրգ և բանջարեղեն, այնքան հետո ավելի շատ վնասակար սնունդ կգնի, ինչպիսին չիպսն է և գարեջուրը:

 

      4. Ինչո՞ւ է կաթնամթերքը խանութի խորքում

   Պատահական չէ, որ ամենից շատ պահանջարկ վայելող կաթնամթերքը տեղադրված է սուպերմարկետի խորքում: Արդյունքում, մեզ ստիպում են անցնել մեզ ոչ այնքան անհրաժեշտ ապրանքներով տաղավարների մոտով՝ գայթակղելով այլ գնումներ կատարել:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 569 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: