Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 24 » Խանութում պատահաբար թանկարժեք գինու շիշ եք ջարդել, և խանութի մենեջերը պահանջում է վճարե՞լ. մի՛ վճարեք
20:03
Խանութում պատահաբար թանկարժեք գինու շիշ եք ջարդել, և խանութի մենեջերը պահանջում է վճարե՞լ. մի՛ վճարեք

  Խանութում պատահաբար թանկարժեք գինու շիշ եք ջարդել և խանութի մենեջերը պահանջում է վճարե՞լ: Մի՛ վճարեք, և տեղեկացեք, թե ինչ պետք է անի նման իրավիճակում հայտնված ցանկացած հաճախորդ ստորև ներկայացվող նյութի մեջ:

         Սկզբի համար պետք է իմանաք, որ Ձեր իրավունքները պաշտպանվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Այս փաստաթուղթը ներառում է կետ, որտեղ մասնավորապես նշվում է՝ «...վնաս պատճառած  անձը ազատվում է վնասը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ վնասը հասցվել է ոչ իր մեղքով»: Ի՞նչ է սա նշանակում։

     Սա նշանակում է, որ  եթե, օրինակ, Դուք սայթաքել եք հենց նոր լվացված հատակի պատճառով և Ձեր ձեռքի մեջ եղած զամբյուղում գտնվող խմիչքը կամ այլ ապակյա տարա ջարդվել է, Դուք ոչ մի մեղավորություն չունեք, իսկ ապրանքի արժեքը պարտավոր է վճարել այն հավաքարարը, ով խոնավ է թողել հատակը և չի տեղադրել համապատասխան զգուշացնող նշանը տվյալ երթևեկելի հատվածում:

    Եթե դրամարկղի մոտ թանկարժեք շշով գինին ընկել ու ջարդվել է ժապավենի կտրուկ կամ արագ շարժվելու պատճառով, ապա Դուք այս դեպքում ևս ազատվում եք  պատասխանատվությունից:

      Եթե Դուք ցուցափեղկից վերցնում եք շիշը կամ այլ տարա (մետաղյա, պլաստիկ), և Ձեր գործողության արդյունքում հարևանությամբ տեղադրված մեկ այլ տարա է ընկնում ու ջարդվում, ապա այս դեպքում դուք ևս ոչ մի մեղք չունեք: Խանութը պարտավոր է ապահովել անվտանգ հարթակ, որի վրա գտնվող ապրանքները կպահպանվեն անվնաս ու ապահով:

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 983 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: