Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 1 » Wi-Fi՝ լռակյաց մարդասպան, որը դանդաղ սպանում է մեզ
23:00
Wi-Fi՝ լռակյաց մարդասպան, որը դանդաղ սպանում է մեզ

      Այս մասին շատ հաճախ լռում են: Պաշտպանեք ձեզ և ձեր հարազատներին…

   Wi-Fi անլար ցանցը, որը մենք օգտագործում ենք, որպեսզի առանց լարերի կարողանանք մուտք ունենալ ինտերնետ, այսօր օգտագործվում է ամենուրեք: Բայց շատ քչերը գիտեն այն մասին, որ Wi-Fi սարքերը սպասարկող ծառայությունների աշխատակիցներն ունեն կոնկրետ հրահանգներ, որպեսզի նվազեցնեն իրենց առողջության վնասը:

     Wi-Fi՝ լռակյաց մարդասպան, որը դանդաղ սպանում է մեզ

   Մեր անլար սարքերը՝ ինչպիսիք են բջջային հեռախոսները և պլանշետները, ինտերնետին միանալու համար օգտագործում են երթուղիչներ (маршрутизаторы): Երթուղիչը ճառագայթում է WLAN-ի ազդանշանը՝ էլեկտրամագնիսական ալիքներ, որը կարող է մեծ վնաս պատճառել առողջությանը:

    Հաճախ մենք անտեսում ենք այդ փաստը, քանի որ գործնականում գրեթե ոչինչ չգիտենք այդ մասին: Սակայն, ժամանակի ընթացքում այդ ազդանշանները շարունակում են վնասել մեր օրգանիզմին:

    Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության ուսումնասիրությունները ապացուցել են, որ Wi-Fi երթուղիչները խոչընդոտում են մարդկանց և բույսերի աճին:

      Wi-Fi-ի ազդեցության հետևանքները.

  • Քրոնիկական հոգնածություն:
  • Ցավ ականջներում:
  • Անբավարար կենտրոնացում:
  • Հաճախակի ուժեղ գլխացավեր:
  • Քնի հետ կապված պրոբլեմներ:

    Մենք չենք կարող ապրել առանց տեխնոլոգիաների՝ դա փաստ է: Բայց մենք պետք է ավելին իմանանք, թե ինչպես պաշտպանվել վնասակար հետևանքներից: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես անվտանգ օգտագործել Wi-Fi երթուղիչները, կամ ծայրահեղ դեպքում նվազեցնել դրանց վնասակար ազդեցությունը:

      Ինչպես պաշտպանել երեխաներին էլեկտրամագնիսական ալիքներից.

  • Անջատեք Wi-Fi-ը քնելուց առաջ:
  • Անջատեք Wi-Fi-ը, երբ այն չի օգտագործվում:
  • Փոխարինեք տնային քաղաքային անլար հեռախոսը, հին և բարի լարային հեռախոսով:
  • Մի տեղադրեք Wi-Fi երթուղիչը խոհանոցում և ննջասենյակում:

Նյութի աղբյուրը՝ mediamag.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 14911 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: