Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19 » Վահանագեղձի քաղցկեղի տեսակները, առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը
21:57
Վահանագեղձի քաղցկեղի տեսակները, առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

      Վահանագեղձի քաղցկեղ ասելով հասկանում ենք  ուռուցքներ, որոնց  առաջացումը հրահրում է գեղձի բջիջների ախտահարում կամ    կառուցվածքային փոփոխություն: Ինչպես հայտնի է, վահանագեղձի ուռուցքները լինում են բարորակ ու չարորակ: Առավել հաճախ չարորակ ուռուցքներ հայտնաբերվում են այն կանաց մոտ, ովքեր  հնարավորինս քիչ են օգտագործում յոդ պարունակող մթերքներ ու ապրում են ռադիացիոն ճառագայթման ենթարկվող  տարածքներում: Չնայած քաղցկեղի այս տեսակի համեմատաբար քիչ ագրեսիվ բնույթի, շատ կարևոր է ժամանակին ախտահարել ու բուժել այդ հիվանդությունը:

      Վահանագեղձի ուռուցքներ. նորագոյացությունների ձևավորման պատճառները

     Չարորակ բնույթի վահանագեղձի ուռուցքները, սովորաբար ժամանակին չեն հայտնաբերվում, քանի որ  այդ հիվանդության վաղ շրջանում բացակայում են ախտանշանները: Նշված տեսակի քաղցկեղի առաջացման պատճառները մինչ օրս հստակ պարզված չեն, սակայն ենթադրվում է, որ  նրանցից ամենատարածվածները հանդիսանում են՝

      ·ռոդիոակտիվ ճառագայթումը

      ·պարանոցի ու գլխի լուսային թերապիան

      ·սննդի մեջ յոդի քանակության ոչ բավարար օգտագործումը

     ·տարիքն ու սեռը ( չնայած որ այն չի հանդիսանում որոշիչ գործոն, այնուամենայնիվ 40 տարեկանից հետո , հատկապես կանանց մոտ, մեծանում է վահանագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկ)

     ·գենետիկ գործոնները

    ·մասագիտական գործունեության առանձնահատկությունները (օրինակ իոնացնող ճառագայթման հետ աշխատանքը)

     ·վնասակար սովորություներն ու սթրեսը

    Վերոթվարկյալ բոլոր գործոնները զգալիորեն բարձրացնում են վահանագեղձի չարորակ ուռուցքների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով, նման գործոնների ազդեցության ներքո գտնվող մարդկանց  խորհուրդ է տրվում  կանոնավոր կերպով անցնել հետազոտություն էնդոկրինոլոգի մոտ:

Վահանագեղձի ուռուցքների առաջացման  տեսակներն ու ախտանշանները

      Վահանագեղձի քաղցկեղը կարող է արտահայտվել տարբեր ձևով, ինչպիսիք են՝

      ·պապիլյարը (որը հանդիպում ե առավել շատ  դեպքերում ՝ 76%)

     ·ֆոլիկուլյար

     ·մեդուլյար

     ·չտարբերակված ու անապլաստիկ

   Վահանագեղձի չարորակ ուռուցքի հիմնական ախտանշանը հանդիսանում է անցավ հանգույցի առկայությունը:

   Շնորհիվ վահանագեղձի մակերեսային դիրքի, դժվար չէ  նշված գեղձի վրա նկատել հանգույցի առկայությունը:

   Նման նորագոյացության առկայության դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի, սակայն խորհուրդ չի տրվում խուճապի մատնվել, քանի որ միայն 5% դեպքերում են նման հանգույցները լինում չարորակ:

    Եթե վահանագեղձի վրա, բացի այդ հանգույցի նկատելի է նաև պարանոցի ավշային  հանգույցների կոշտացում, ապա հարկավոր չէ հետաձգել բժշկի մոտ այցելությունը, քանի որ որոշ դեպքերում այդ 2 ախտանշանները հանդիսանում են վահանագեղձի նոր զարգացող քաղցկեղի միակ անհանգստացնող ախտանշանները:

    Ինչ վերաբերվում է ավելի ուշ փուլերին, ապա  նման դեպքում դրանք կարող են ուղեկցվել հետևյալ երևույթների առաջացմաբ՝

     ·պարանոցի ցավեր

     ·կլանման հետ կապված դժվարություններ

     ·ձայնի անառիթ խռպոտություն

     ·«գունդ կոկորդում»

     ·առանց պատճառ հազ

     ·հևոց

     ·պարանոցի երակների այտուցվածություն

     ·շնչառության դժվարացում

   Վահանագեղձում, հանգույցների առկայության դեպքում, ճշգրիտ ախտորոշման համար  բժիշկը կիրառում է՝

      ·Ուլտրաձայնային հետազոտություն (հանգույցի տեղերոշման ու չափերի ճշտման համար);

      ·վահանագեղձի բիոպսիա (միայն այս մեթոդը թույլ կտա պարզել նոյագոյացության բնույթը);

      ·ուռուցքային մարկերով արյան հետազոտություն.

       Ըստ այդմ,  հիվանդի կողմից ինքնուրույն ախտորոշումը բացառվում է:

Ինչպիսի բուժում են նշանակում վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում

     Բուժման տարբերակը բնականաբար ընտրվում է հյուսվածքաբանական հետազոտությունից հետո, քանի որ հետազոտության փուլը հանդիսանում է որոշից՝ թերապիայի մեթոդի ընտրության հարցում, և միայն այդ արդյունքից ելնելով հնարավոր է  պարզել, թե արդյոք ներքոթվարկյալ մեթոդներից որը պետք է կիրառվի.

      ·վիրահատական հեռացում

      ·ռադիոակտիվ յոդով ներազդում

      ·լուսային թերապիա

      ·հորմոնալ թերապիա

      ·ընտրովի թերապիա

    Վերոներկայացված տեղեկատվությունը թույլ է տալիս կատարել այն եզրահանգումը, որ վահանագեղձի ինքնուրույն շոշափումն ու էնդոկրինոլոգի մոտ կանոնավոր հետազոտությունը թույլ կտան ժամանակին հայտնաբերել  վահանագեղձի ուռուցքն ու  պարզել, արդյոք այն չարորակ է, թե՝ ոչ: Տվյալ դեպքում հիվանդության ժամանակին հայտնաբերումը հանդիսանում է  հիվանդի  ապրելունակությունը որոշող  հիմնական գործոնը:

Աղբյուրը՝  tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 548 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: