Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 2 » Toyota-ի ստեղծած սարքը թույլ է տալիս սմարթֆոնով կառավարել մեքենան
12:35
Toyota-ի ստեղծած սարքը թույլ է տալիս սմարթֆոնով կառավարել մեքենան

   Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նորարարական սարք, որը ստացել է Smart Key Box անվանումն ու թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով մասամբ կառավարել մեքենան:

       Ինչպես հայտնում է motor.ru-ն, սարքի միջոցով հնարավոր կլինի բացել, փակել մեքենայի դռները, ինչպես նաև գործի դնել դրա շարժիչը:

     Հայտնի է, որ եկող տարվանից Սան Ֆրանցիսկոյում փորձարկվելիք սարքը չի պահանջում հատուկ տեղադրում: Բավական է միայն այն դնել մեքենայի մեջ ու սմարթֆոնում ներբեռնել համապատասխան հավելվածը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 199 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: