Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Tag Heuer-ը ներկայացրել է 9.900 դոլարանոց սմարթվոչ՝ պատրաստված վարդագույն ոսկուց (լուսանկարներ)
12:13
Tag Heuer-ը ներկայացրել է 9.900 դոլարանոց սմարթվոչ՝ պատրաստված վարդագույն ոսկուց (լուսանկարներ)

  Ժամագործության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ Tag Heuer-ը, ցանկանալով հետ չմնալ ժամանակակից տեխնոլոգիական միտումներից, ներկայացրել է լյուքս դասի սմարթվոչ:

Ինչպես հայտնում է The Verge-ը, Connected Watch կոչվող «խելացի» ժամացույցը պատրաստված է վարդագույն ոսկուց ու գործում է Android Wear օպերացիոն համակարգի հիմքով:

Այն ունի շափյուղայից պատրաստված էկրան և ընդհանուր առմամբ նման է նախորդ տարի շվեյցարական բրենդի կողմից ներկայացված օրիգինալ Connected Watch սմարթվոչին:

Նշվում է, որ ժամացույցը վաճառքում կհայտնվի այս ամսվանից՝ 9.900 դոլար գնով:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 114 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: