Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 19 » Սոդայի օգտագործման 16 արտասովոր եղանակ
21:17
Սոդայի օգտագործման 16 արտասովոր եղանակ

  Սոդայի օգտակար հատկությունների մասին բազմիցս արդեն խոսվել է և դեռ կարելի է շատ բան ասել: Սակայն սոդնա կարելի է օգտագործել նաև այլ ոլորտներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սոդայի օգտագործման 16 եղանակ:

      1.      Սոդան շատ արդյունավետ է մկանային ցավերից ազատվելու համար: Մարզումներից հետո առաջացած մկանային ցավերը մեղմացնելու համար կարելի է սոդայով հանգստացնող լոգանք ընդունել:

      2.      Սոդայով ոտքերի վաննաներն օգնում են մաքրել ոտքերի եղունգները կեղտից և սնկերից:

     3.      Սոդան նաև հիանալի միջոց է քորից և տհաճ հոտից ազատվելու համար: Անհրաժեշտ է 1 լիտր տաք ջրին ավելացնել 2 ճաշի գդալ սոդա և 1 ճաշի գդալ անանուխի յուղ և ձեռքերն ու ոտքերը 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ: Կարելի է նաև ատամի խոզանակի վրա լցնել մի փոքր սոդա և դրանով շփել մատները:

     4.      Շնչառությունը թարմացնելու համար կարելի է ողողել բերանի խոռոչը սոդայի լուծույթով:

   5.      Մեղվի կամ այլ միջատի խայթածի ցավն ու քորը հանգստացնելու համար անհրաժեշտ է խայթածի հատվածում մի փոքր սոդա լցնել:

   6.      Կոտրվածքների դեպքում հաճախ գիպսի մեջ գտնվող ձեռքը կամ ոտքը քոր է գալիս, ինչը բավական տհաճ երևույթ է: Այդ քորը մեղմացնելու համար կարելի է վարսահարդարիչի սառը ռեժիմի օգնությամբ մի փոքր սոդա «փչել» գիպսի մեջ գտնվող վերջույթի վրա:

     7.      Ափսեով սոդայի լուծույթը սառնարանում թողնելու դեպքում այն կկլանի բոլոր տհաճ հոտերը:

    8.      Սոդան կարելի է խառնել ասպիրինին՝ 1:1 հարաբերակցությամբ և ստանալ խմորիչի հիանալի փոխարինիչ:

     9.      Սոդայով ինգալյացիաները շատ լավ օգնում են ուժեղ հազի ժամանակ:

   10.  Եթե թանկարժեք մետաղներից պատրաստած զարդերը կորցրել են իրենց փայլը, ապա անհրաժեշտ է եռման ջրի մեջ լուծել 1 թեյի գդալ սոդա, լուծույթը լցնել զարդի վրա և 10-15 րոպե անց լվանալ այն հոսող սառը ջրով:

    11.  Մի պտղունց սոդայով կաթը այրոցից (изжога) ազատվելու լավագույն միջոցներից մեկն է:

    12.  Բաժակները բյուրեղապակյա փայլ կստանան, եթե դրանք լվացվեն սոդայի լուժույթի մեջ:

    13.  Բակլազգիներն ավելի արագ եփելու համար կարելի է կաթսայի մեջ սոդա լցնել (մեկ լիտր ջրին մեկ թեյի գդալ սոդա):

   14.  Ձեռքերի կոշտուկներից ազատվելու համար անհրաժեշտ է շաբաթական 2-3 անգամ ձեռքերը դնել սոդայի լուծույթի մեջ (մեկ լիտր ջրին մեկ ճաշի գդալ սոդա):

    15.  Սոդան կարելի է նաև օգտագործել լվացքի փոշու ազդեցությունն ուժեղացնելու համար:

   16.  Խոհանոցում սոխի, սխտորի, ձկան և տհաճ հոտ ունեցող այլ սննդի հետ աշխատելուց հետո կարելի է ձեռքերն օճառի փոխարեն լվանալ սոդայով: Այն կօգնի հեշտությամբ ազատվել այդ տհաճ հոտերից:

    Սոդայի օգտագործման այս անսովոր եղանակներն ապացուցում են, որ երբեմն հասարակ միջոցները կարող ել լինել շատ ավելի արդյունավետ, քան թանկարժեք, բայց վնասակար քիմիական նյութերը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 848 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: