Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 8 » Շամպայն. ամեն ինչ այս խմիչքի մասին (Տեսանյութ)
16:11
Շամպայն. ամեն ինչ այս խմիչքի մասին (Տեսանյութ)

   Շամպայն, խաղողի փրփրուն գինի։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։

    Շամպայն է կոչվում Ֆրանսիայի Շամպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ XVII դարի վերջին այն մշակվել է։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։

    Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0, 3%), ամենաանապակ (0, 8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։ Իսկական Ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան։

 

       Կողմնորոշվել ըստ տեխնոլոգիայի

 Շամպայն՝ իսկական շամպայն, պատրաստում են Շամպայն նահանգի գինեգործները դասական տեխնոլոգիայով: Բոլոր մյուսները փրփրուն գինիներ են: Գրեթե շամպայն՝ նույն ըմպելիքն է՝ արված Շամպայնի սահմաններից հեռու: Արագ շամպայնի դեպքում կրկնակի խմորումը տեղի է ունենում ոչ թե շշերում, այլ մառաններում: Արտադրման ցիկլը մի քանի անգամ կրճատվում է, ինչպես և ըմպելիքի գինը: Դրանց թվում են Asti, Spumante, Prosecco ու Sekt-ը:

     Ընտրություն կատարելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նրան, որ շշերը լինեն հորիզոնական դիրքով, որ խցանը չչորանա: Ի դեպ, խցանը պետք է լինի ոչ թե պլաստիկե, այլ շնչող:

      Շամպայնի շշի ստանդարտ գույնը պետք է լինի կանաչ: Գնելուց հարկավոր է ուշադրություն դարձնել, որ շշի տակ չլինեն նստվածքներ:

 

     Ինպիսի բաժակներ ընտրել

   Դասական տեխնոլոգիայով պատրաստված շամպայնը լցնում են երկար բաժակների մեջ, չոր ու կիսաչոր տեսակի համար հարկավոր է ընտրել կակաչի, իսկ քաղցր շամպայնի համար՝ լայն բաժակ:

    Բաժակները հարկավոր է լցնել մեկ երրորդի չափով: Շամպայնի խոշոր պղպջակները կմատնեն դրա գազավորված բնույթը, իսկ մանրերը կվկայեն ըմպելիքի բարձր որակի մասին:

     Ինչ ուտել շամպայնի հետ

   Շամպայնը ընկերություն է անում բոլոր մթերքների հետ, բացի շատ քաղցր աղանդերից ու կարմիր մսից:

   Ինչից է այն պատրաստվում. մանրամասները՝ տեսանյութում

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 106 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: