Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 6 » Քնկոտություն զգալիս շունչը պահեք այնքան, որքան կկարողանաք, ապա արտաշնչեք. հիանալի հնարքներ, որոնց մասին քչերը գիտեն
11:24
Քնկոտություն զգալիս շունչը պահեք այնքան, որքան կկարողանաք, ապա արտաշնչեք. հիանալի հնարքներ, որոնց մասին քչերը գիտեն

    Երբեմն պատահում է, որ չենք կարողանում քնել` անկախ այն բանից, թե որքան հոգնած ենք լինում: Նման և այլ երևույթներ, որ տեղի են ունենում մեր օրգանիզմում, հաճախ կարող են խաթարել օրգանիզմի կենսառիթմը, ինքնազգացողությունն ու խոչընդոտել մեր գործունեությունը:

   Սակայն դրանց դեմ պայքարելու արդյունավետ եղանակներ կան, որոնց մասին քչերս գիտենք կամ մոռանում ենք: Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով Boredpanda.com-ին և հիշեցնում կամ տեղեկացնում հնարքների մասին, որոնք կօգնեն ձերբազատվել որոշ տհաճ երևույթներից:

1.   Լոգանքի վերջում սառը ջուր միացրեք` կանխելու համար բշտիկների առաջացումը: Սառը ջուրը փակում է մաշկի ծակոտիները` կանխելով փոշու և բակտերիաների ներթափանցումը մաշկի մեջ:

2.    Եթե դժվարանում եք քուն մտնել, մեկ րոպե արագորեն թարթեք աչքերը:

3.    Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդու աջ ականջը ավելի լավ է ընկալում բառերն ու ելույթները, մինչդեռ ձախն առավել ընդունակ է երաժշտություն և այլ ձայներ լսել:

4.    Եթե քնելուց առաջ որևէ բան կարդաք, այն ավելի լավ կհիշեք առավոտյան:

5.   Եթե անգամ պառկել եք անկողնում և դեռ գլխապտույտ եք զգում, մեկ ոտքը դրեք հատակին: Դա կօգնի ուղեղին վերահաշվարկել ձեր տեղադիրքը:

6.    Եթե միգրեն ունեք, ձեռքերը դրեք սառցե ջրի մեջ և պահեք մի փոքր:

7.    Դեզոդորանտը տարածեք մոծակի խայթոցի մասում` կարմրությունը կանխելու համար:

8.    Եթե քնկոտություն եք զգում, շունչը պահեք այնքան, որքան կկարողանաք, ապա արտաշնչեք:

9.    Եթե չեք կարողանում դադարել ծիծաղելուց, կսմթեք ինքներդ ձեզ:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 208 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: