Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 4 » Քանիսի՞ն է պետք քնել, որպեսզի արթնանալ առույգ։ Այս աղյուսակը ուղղակի գտածո է
16:28
Քանիսի՞ն է պետք քնել, որպեսզի արթնանալ առույգ։ Այս աղյուսակը ուղղակի գտածո է

    Բոլորին ծանոթ է այն զգացումը, երբ այդ «ատելի» զարթուցիչը արթնացնում է քնի ամենահաճելի պահին։ Երկար ժամանակ չեք կարողանում ուշքի գալ, հասկանալ թե որտեղ եք և ամբողջ օրը ձեզ կոտրված եք զգում։ Բարեբախտաբար կա մեթոդ, որի շնորհիվ միշտ կարելի է թեթև արթնանալ։

    Ինչպես հայտնի է, քնած ժամանակ մարդու մոտ իրար հաջորդում են քնի երկու փուլեր՝ արագ և դանդաղ։ Լավ գիշերային քունը բաղկացած է 5-6 այդպիսի ամբողջական ցիկլից։ Գիտնականները հաշվարկել են դրանցից յուրաքանչյուրի տևողությունը, ինչը թույլ է տվել հաշվարկել ժամանակի այն միջակայքը, երբ օրգանիզմը գտնվում է քնի արագ փուլում։ Հենց այդ ժամանակահատվածում է արթնանալը ամենահեշտը։

    Մարդը միջինում քուն է մտնում 15 րոպեում, այսինքն, երբ ձեզ հարկավոր է արթնանալ առավոտյան ժամը 6-ին, ապա քնելու ամենալավ ժամն է 20։45 կամ 22։15։

   Այս աղյուսակի միջոցով դուք կիմանաք, թե քանիսին է ձեզ հարկավոր քնել, որպեսզի առավոտյան արթնանալ ճիշտ ժամանակին և առույգ։

    Հուսով ենք այս փոքրիկ խորամանկությունը կօգնի ձեզ արթնանալ հեշտ և բարձր տրամադրությամբ։ Անուշ քուն և հաճելի արթնացում ենք մաղթում ձեզ։

Նյութի աղբյուրը՝ mediamag.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 1177 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 3.0/1
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: