Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 19 » Քանի՞ գիծ կա Ձեր դաստակի վրա. հաշվե՛ք, և տեսե՛ք՝ ինչ է դա նշանակում
19:16
Քանի՞ գիծ կա Ձեր դաստակի վրա. հաշվե՛ք, և տեսե՛ք՝ ինչ է դա նշանակում

  Մարդիկ սկսել են ձեռքով գուշակություններ անել դեռևս դարեր առաջ, իսկ այսօր հիրոմանտիան արվեստ է, որը լայնորեն կիրառվում է։

   Ձեռքով գուշակություն անելու ամենահեշտ տարբերակը ոչ թե ափերն են, այլ դաստակը, որի վրա կան գծեր։ Համարվում է, որ որքան շատ է դաստակի վրա գծերի քանակը, այդքան ավելի երկար կապրի մարդը։ Առավել հաճախ հանդիպում է 2-3 գիծ, բայց լինում է նաև 4: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը և կարող է մարդու մասին կարևոր բաներ պատմել:

       Այսպիսով՝ ի՞նչ են նշանակում այդ գծերը.

      Առաջին գիծը պատմում է մարդու առողջության մասին: Եթե այն հստակ է և առանց ընդհատումների, ապա նշանակում է, որ դուք քաջ առողջություն ունեք: Իսկ եթե գիծը լավ չի նշմարվում և մասնատված է, ապա դա խոսում է թույլ առողջության մասին:

     Եթե այդ գիծը վատ է նշմարվում կանանց մոտ, ապա դա նշանակում է գինեկոլոգիական խնդիրներ, օրինակ՝ կապված բեղմնավորման հետ: Իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի կամ վերարտադորղականության համակարգի հետ կապված խնդիրների նշան է:

     Երկրորդ գիծը հարստության չափման միավորն է: Եթե այն հստակ է, ամբողջական, ապա դրա տերը պայծառ և ապահովված ապագա կունենա:

      Երրորդ. այս գիծը ցույց է տալիս այն իշխանության մասշտաբը, որը կունենաք:

      Երեք գծի առկայությունը նշանակում է, որ կապրեք 69-84 տարի:

  Չորրորդ գիծը հազվադեպ հանդիպողներից է: Այն անցնում է երրորդ գծին զուգահեռ։ Դրա առկայությունը նշանակում է, որ դուք ոչ միայն իշխանություն կունենաք, այլև կյանքում հստակ դիրք։ Նրանք, ովքեր 4 գիծ ունեն իրենց դաստակին, կպրեն ավելի քան 84 տարի:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 986 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: