Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 7 » Մրսածության ժամանակ ինքնաբուժության տարածված սխալները, որոնք երկարաձգում են ապաքինումը
14:34
Մրսածության ժամանակ ինքնաբուժության տարածված սխալները, որոնք երկարաձգում են ապաքինումը

      Ինքնուրույն ախտորոշելը և տանը մնալը՝ ամենատարածված «թերապիան է» բնակչության շրջանում: «Երեք օրվանից վիճակը թեթևացավ՝ ապա կարելի է դուրս գալ աշխատանքի» մտածում են շատերը: Սակայն, ոչ լիարժեք բուժված վիրուսային վարակը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ: Եթե դուք բժիշկի դիմելու հնարավորություն չունեք՝ օրինակ գործուղման եք և այլն, ապա մի սպասեք, որ հիվանդությունն ինքնուրույն կարող է անցնել:

Ինչպես է անհրաժեշտ բուժել մրսածությունը

Բուժման ընթացքում տարածված սխալները

    Առավել տարածված սխալները, որոնք հետաձգում են լավացումն՝ այն համոզմունքն է, որ հիվանդը պետք է գտնվի տաք պայմաններում: Պատուհանները փակվում են, իսկ հիվանդին հագցնում են շատ տաք հագուստ: Վիրուսներն այդ պայմաններում զգում են իրենց բավականին լավ և շարունակում են բազմանալ: Հիվանդի սենյակում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 18C: Բարձր ջերմությունը բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:

    Բավականին լավ ազդեցություն մրսածության ժամանակ թողնում է լոգանքը, քանի որ օրգանիզմի կողմից արտադրվող տոքսինները դուրս են բերվում մաշկի միջոցով, «լվալով» տոքսինները մաշկի վրայից՝ դուք արագացնում եք լավացման ընթացքը և հնարավորություն եք ստանում ավելի արագ բուժել մրսածությունը:

      Հիշե՛ք, ջուրը պետք է լինի գոլ, ոչ թե տաք

   Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին՝ ծանր, սպիտակուցով հարուստ սնունդը հիվանդի համար ոչ հարմար տարբերակ է, քանի որ այն մարսելու համար օրգանիզմը ծախսում է շատ էներգիա, որն առանց այն էլ սակավ է: Հետևաբար՝ թուլացած օրգանիզմը պայքարելու է ոչ թե հիվանդության, այլ սննդի հետ: Այդ պատճառով հիվանդի սննդակարգը պետք է ընդգրկի հիմնականում այն սննդամթերքը, որը հեշտությամբ յուրացվում է: Առաջին հերթին դա միրգն ու բանջարեղենն են, նաև եփած ձուկը և, իհարկե, հավի արգանակը: Պարզվել է, որ այդ ամենը նպաստում է քթից լորձի արտազատման արագացմանը, ինչի արդյունքում քթից լորձաթաղանթի այտուցը նվազում է: Ցանկալի է, որպեսզի սնունդը լինի բալանսավորված: Ստանալով բոլոր անհրաժեշտ նյութերը՝ հիվանդը կարողանում է ավելի արագ ապաքինվել:

Որ մրգերն են ավելի անհրաժեշտ

    Ցիտրուսներ՝ մի կողմից դրանք պարունակում են վիտամին C-ի մեծ քանակ, որն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն մյուս կողմից նրանք գրգռում են լորձաթաղանթները, ինչը չի նպաստում լավացմանը: Սակայն ընդհանրապես հրաժարվել դրանցից պետք չէ: Անհրաժեշտ է համադրել ցիտրուսները խնձորի, կիվիի և սև հաղարջի հետ: Սակայն ավելի լավ է հրաժարվել խաղողից և բանանից: Դրանք պարունակում են գլյուկոզայի մեծ քանակ, ինչը նպաստում է մանրէների բազմացմանը:

      Անհրաժեշտ է հիշել՝ անկողնային ռեժիմը բժիշկների գլխավոր խորհուրդն է մրսածության ժամանակ: Սակայն պետք չէ ամբողջ օրն անցկացնել անկողնում, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ նաև քայլել, քանի որ անընդհատ պառկելը կարող է հանգեցնել թոքերում արյան շրջանառության խանգարմանը, իսկ վերջինս իր հերթին նպաստում է բարդությունների զարգացմանը:

  Անհրաժեշտ է հիշել, որ բոլոր տնային միջամտությունները միայն լրացումներ են բժիշկի խորհուրդներին, այդ պատճառով անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետի:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: