Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Մարզաձևեր, որոնք երկարացնում են կյանքը. հետազոտություն
16:15
Մարզաձևեր, որոնք երկարացնում են կյանքը. հետազոտություն

          Լողով, աերոբիկայով և թենիսով զբաղվողներն ավելի հազվադեպ են մահանում սրտանոթային հիվանդություններից, քան այն մարդիկ, որոնք այլ մարզաձևեր են նախընտրում:

  Սա համապատասխան հետազոտության արդյունքում պարզել է գիտնականների միջազգային խումբը` Սիդնեյի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ:

       EurekAlert! հրատարակությունում հրապարակված հոդվածում ասվում է, որ ֆիզիոլոգները վերլուծել են 11 հետազոտությունների տվյալներ, որոնք անցկացվել են 1994-2006 թվականներին: Ընդհանուր առմամբ, հետազոտություններին մասնակցել է ավելի քան 80 հազար մարդ, որոնց միջին տարիքը 52 է: Հետազոտության կազմակերպիչները նպատակ են դրել պարզել, թե արդյոք մարդկանց նախընտրած մարզաձևերը կապ ունեն կյանքի տևողության հետ:

    Հետազոտության արդյունքում պարզվել է, որ թենիսով զբաղվողների մոտ սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը 56 տոկոսով նվազել է այն մարդկանց համեմատ, որոնք վազք կամ ֆուտբոլ են նախընտրել: Լողն ու աերոբիկան նույնպես նվազեցրել են այդ հիվանդություններից մահանալու հավանականությունը 41 և 36 տոկոսով՝ համապատասխանաբար:

      Գիտնականները ենթադրում են, որ հետագա հետազոտությունները պետք է օգնեն սպորտի և ֆիզիկական ակտիվության վրա հիմնված առողջարար ծրագրի մշակմանն ու իրականացմանը:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 107 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: