Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 28 » Կարճ խոսե՛ք. խոսելու ընթացքում անընդհատ փոխեք հեռախոսը՝ ականջից ականջ. ինչպես նվազեցնել բջջային հեռախոսի վնասակար հատկությունները
20:37
Կարճ խոսե՛ք. խոսելու ընթացքում անընդհատ փոխեք հեռախոսը՝ ականջից ականջ. ինչպես նվազեցնել բջջային հեռախոսի վնասակար հատկությունները


   Եթե քնելիս չեք ցանկանում անջատել բջջային հեռախոսը, անջատեք այն ինտերնետից և տեղավորեք անկողնուց առնվազն մեկ մետր հեռավորության վրա:

   Աշխարհում օրեցօր բջջային հեռախոսը մարդու կյանքում մեծ դեր է խաղում: Մենք օրվա ընթացքում երբեք չենք անջատում հեռախոսը և, բացի այդ, քնելիս դնում ենք անկողնու կողքի պահարանին՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դա վտանգավոր է առողջության համար:

    ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ՝ ՕԳՈՒՏ ԹԵ՞ ՎՆԱՍ

    Եթե դուք դասվում եք այն մարդկանց շարքին, ովքեր քնում են հեռախոսը բարձի տակ դրած, դա կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Սմարթֆոններից ճառագայթումը համարվում է խիստ վնասակար:

     Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսն օգտագործել ամբողջ օրվա ընթացքում: Քնած ժամանակ, եթե մենք տեսնում ենք մղձավանջներ, դա նշանակում է, որ մեր օրգանիզմում տեղի է ունեցել «կենսաբանական ժամացույցի» խախտում:

     Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ոչ միայն բջջային հեռախոսներն են իրենցից վտանգ ներկայացնում, այլ նաև բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները, որոնք զգալիորեն կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը:

      Եթե անգամ բջջային հեռախոսն օգտագործվում է որպեց զարթուցիչ, անհրաժեշտ է գիշերն անջատել այն, քանի որ, այն անընդհատ էլեկտրոմագնիսական ալիքներ է արձակում, անգամ այն ժամանակ, երբ չի օգտագործվում: Եթե քնելիս մենք այն դնում ենք գլխի մոտ, այդ ալիքները տարածվում և բացասաբար են ազդում առողջության վրա:

     Օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել բջջային հեռախոսի վնասակար հատկությունները

• Կարճ խոսե՛ք. խոսելու ընթացքում անընդհատ փոխեք հեռախոսը՝ ականջից ականջ

• Հնարավորության դեպքում օգտագործե՛ք բարձրախոսը, որպեսզի հեռախոսը չպահեք ձեռքում և չմոտեցնեք գլխին

• Թույլ մի՛ տվեք երեխային օգտագործել բջջային հեռախոս. նույնիսկ խաղալու նպատակով

• Մի՛ խոսեք հեռախոսով այն վայրերում, որտեղ կապը թույլ է, քանի որ այդ ընթացքում բջջային հեռախոսը փորձում է գտնել ավելի ուժեղ ալիքային հաճախականություն:

• Մի՛ պահեք բջջային հեռախոսը մարմնին մոտիկ (հատկապես տղամարդիկ չպետք է դնեն հեռախոսը տաբատի գրպանում) և խուսափե՛ք մաշկի հետ անմիջական շփումից:

• Գրասեղանի մոտ աշխատելիս հեռացրեք բջջային հեռախոսը ձեզնից առնվազն կես մետր հեռավորության վրա

      Շատ կարևոր է երբեմն հրաժարվել բջջային հեռախոսից և հանգստանալ: Գիշերը պետք է քնել և վերականգնել ամբողջ օրվա ընթացքում կորցրած էներգիան: Սա կօգնի խուսափել քնի խանգարումներից և սթրեսից:

     Հիշե՛ք. բնակարանում առկա այլ էլեկտրոնային սարքեր ևս կարող են վտանգավոր լինել առողջության համար: Հնարավորության դեպքում համակարգիչն ու հեռաուստացույցը մի՛ պահեք ննջասենյակում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ նախքան քնելն անջատեք դրանք:

Աղբյուր՝ NCDC, Armenia ֆեյսբուքյան էջ

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 531 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: