Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Իրատեսական «սրտեր» և այլ իրեր, որոնք կարելի է համտեսել (լուսանկարներ)
17:16
Իրատեսական «սրտեր» և այլ իրեր, որոնք կարելի է համտեսել (լուսանկարներ)

      Ասում են`ցանկացած բան լավ է, եթե պատրաստված է շոկոլադից, և թվում է, թե բրիտանացի հրուշակագործ Սառա Հարդին ամբողջությամբ համաձայն է այս կարծիքի հետ: Նրա որոշ աշխատանքներ այնքան էլ ախորժելի տեսք չունեն, սակայն պարզ է, որ կարևորը համն է:

     Ինչպես նշում է Boredpanda.com-ը, տաղանդավոր հրուշակագործն իր նրբահամ աշխատանքները ստեղծում է ամենազանազան առարկաների տեսքով՝ քաղցր սրտերի, բրածոների, ծովային կենդանիների և անողնաշարավորների:

   «Կրթությամբ քանդակագործ լինելով, մոմե քանդակներ ստեղծելով և ցուցասրահներում ու թանգարաններում հանդես գալով՝ հասկացել եմ, որ կարող եմ քանդակի հանդեպ իմ սերը միավորել շոկոլադից և թխվածքից կախվածության հետ», - պատմել է Սառան:

       Նա նշել է, որ աշխատանքները ցուցադրելուց ու դիտելուց հետո կարելի է համտեսել:

Նյութի աբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 144 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: