Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Ինչպես խուսափել գրիպից և դրա բարդություններից. ԱՆ
18:09
Ինչպես խուսափել գրիպից և դրա բարդություններից. ԱՆ

    Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին:  Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105:

     Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: ՀՀ ԱՆ-ի փոխանցմամբ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: 

     Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.

ա. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

բ. եթե հիվանդ եք, մնացե'ք տանը,

գ. եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ -ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,

դ. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,

ե. հագնվե´ք եղանակին համապատասխան,

զ. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

է. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

ը. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

թ. հետևե´ք անձնական հիգիենային:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 224 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: