Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 30 » Ինչպե՞ս թողնել ծխելը. պարզապես այս բույսը դրեք ձեր լեզվին
11:56
Ինչպե՞ս թողնել ծխելը. պարզապես այս բույսը դրեք ձեր լեզվին

    Barometer.am-ը գրում է.

 Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում:

 Ծխախոտի մեջ նիկոտինի պարունակությունը հանգեցնում է ծխախոտից կախվածության և համարվում է որպես հիմնական պատճառը, թե ինչու ծխողները չեն կարողանում թողնել ծխելը:

    Ընդ որում, որքան շատ եք ծխում, այնքան ավելի շատ եք նիկոտինի կարիք ունենում: Եթե ձեր մարմինը չի ստանում նիկոտին, դուք ձեզ անհարմար եք զգում և խիստ կարիք եք ունենում ծխախոտի:

      Ներկայացնում ենք ստեվիայի օգնությամբ մի մեթոդ, որը կօգնի հրաժարվել ծխախոտից:

      Ինչպես օգտագործել ստեվիան հաղթահարելու ծխելը և դրա ցանկությունը:

     Գերմանական շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ստեվիան կարող է օգնել ձեզ բուժել ծխելու և խմելու հակումը:

   Դարեր շարունակ, այս բույսը օգտագործվել է որպես շաքարի բնական փոխարինիչ: Ստեվիան բնական է, նման չէ շաքարի մյուս փոխարինիչներին:

    Հարավային Ամերիկայում և Ասիայում, մարդիկ տարիներ շարունակ օգտագործում էին ստեվիան, որով նրանք քաղցրացնում էին իրենց ըմպելիքները, ինչպես՝ օրինակ թեյը:

     Հակածխախոտային թերապիա

    Երբ դուք ծխելու ցանկություն զգաք, պարզապես կիրառեք ստեվիայի մի քանի կաթիլ ձեր լեզվին: Այն ակնթարթորեն կսպանի ծխելու ցանկությունը:

   Ստեվիան կարող է օգնել ձեզ նվազեցնել քաղցրավենիքի հանդեպ ցանկությունը և հավասարակշռել արյան մեջ շաքարի պարունակությունը: Այն ամբողջովին անվտանգ և օգտակար է մարդկանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով և հիպերգլիկեմիայով:

    Ավելին, այն կարող է նպաստել նաև քաշ կորցնելուն:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 1132 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: