Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 4 » Ինչու են տղամարդկանց և կանանց վերնաշապիկների վրա կոճակները տարբեր կողմերում
20:09
Ինչու են տղամարդկանց և կանանց վերնաշապիկների վրա կոճակները տարբեր կողմերում

      Յուրաքանչյուրս էլ նկատել ենք, որ կոճակները տղամարդկանց վերնաշապիկների վրա կարված են աջ կողմում, իսկ կանացի վերնաշապիկների վրա` ձախ: Իսկ երբևէ մտածել եք` արդյոք դա որևէ իմաստ ունի՞, թե պարզապես դիզայներական հնարք է:

    Պատասխանն իսկապես հետաքրքիր է, որը ներկայացնում է AdMe.ru-ն: Պարզվում է, որ կանացի և տղամարդկանց վերնաշապիկների տարբերությունը ի հայտ է եկել դեռևս 13-րդ դարում, երբ ստեղծվել են կոճակները:

     Այն ժամանակ միայն հարուստ կանայք կարող էին իրենց թույլ տալ նման նորաոճ իր կրել: Ի դեպ, նրանք բոլորն աղախիններ ունեին, աղջիկներ, ովքեր ամեն օր օգնում էին հագնել իրենց հանդերձները: Հենց այդ պատճառով էլ կանանց վերնաշապիկների վրա կոճակները կարվում էին ձախից, որպեսզի աղախիններին հարմար լիներ կոճակները կոճկելը:

      Իսկ տղամարդիկ ինքնուրույն էին հագնվում, այդ իսկ պատճառով նրանց համար կոճակները կարվում էին աջից:

Նյութի աղբյուրը՝ tert.am-ի

 

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 884 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: