Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Ինչ է պատմում ձեր մասին ձեր հագուստի գույնը
21:08
Ինչ է պատմում ձեր մասին ձեր հագուստի գույնը

     Հավանաբար, նկատել եք, որ ձեր զգեստապահարանում գերակշռում է մեկ գույն: Այդ գույնը շատ բան կարող է պատմել ձեր մասին:

  otvetnavse.com-ը գրում է, որ հագուստի գույնի ընտրությունը կապված է մի շարք գործոնների հետ՝ տարիք, հոգեվիճակ, բնավորություն, եղանակ և այլն: Ահա, թե ինչ է պատմում ձեր մասին ձեր հագուստի գույնը:

     Կարմիր գույն

   Կարմիր գույնը կրքի ու ցանկության գույնն է: Այս գույնը վկայում է ձեր կրքոտ աուրայի ու մասամբ ագրեսիվ պահվածքի մասին: Այս գունը կրող մարդիկ ինքնավստահ ու նպատակասլաց են:

     Կապույտ գույն

     Կապույտը սառը գույն է: Այն վկայում է, որ դուք մարդամոտ չեք, նոր ծանոթություններ չեք սիրում և նախընտրում եք միայնակ լինել: Ձեր ընկերներն այն մարդիկ են, որոնց դուք զգուշությամբ ընտրել եք, և նրանք շատ չեն:

      Սպիտակ գույն

    Սպիտակը զրոյական վառ գույն է: Այն ազատության ու անկեղծության խորհրդանիշն է: Այս գույնը վկայում է, որ դուք ազատատենչ եք, փականքներ չեք սիրում: Ձեզ չեն համապատասխանում այն մարդիկ, որոնք ցանկանում են կառավարել ձեզ: Դուք ինքներդ եք որոշում, թե ինչ ու երբ անել:

      Մանուշակագույն

    Մանուշակագույնը կարմիրի ու կապույտի խառնուրդն է: Սա նշանակում է, որ դուք բավականին կրքոտ ու ինքնավստահ եք, սակայն զգուշությամբ եք ընտրում ձեզ շրջապատող մարդկանց: Դուք չեք վստահում ոչ ոքի, իսկ նրանք, ովքեր արժանանում են ձեր վստահությանը՝ չեն փոշմանում:

       Վարդագույն

   Վարդագույնը փափկության ու հանգստության գույնն է: Այս գույնը խոսում է մարդու երազկոտ բնավորության մասին: Դուք ռոմանտիկ եք, սիրում եք ծաղիկներ ու երկարատև համբույրներ: Ձեզ դուր է գալիս հակառակ սեռի կողմից ուշադրության արժանանալը:

       Կանաչ գույն

    Կանաչը բնության գույնն է: Ինչպես հայտնի է՝ բնությունը բազմաթիվ գաղտնիքներ ունի: Դուք նույնպես առեղծվածային անձնավորություն եք և չեք սիրում բացահայտել ձեր գաղտնիքները: Ինչպես նաև դուք բնականի կողմնակից եք ու չեք ընդունում կեղծ ու շինծու մարդկանց:

        Դեղին գույն

       Դեղինը տաք գույն է: Այն արևի խորհրդանիշն է և վկայում է ձեր արևոտ բնավորության մասին: Դուք միշտ լավ տրամադրություն ունեք և սիրում եք կիսվել դրանով ձեր մտերիմների հետ: Ձեր սիրտը միշտ բաց է մարդկանց առջև և դուք ցանկանում եք դուր գալ բոլորին:

       Երկնագույն

      Երկնագույնն երազողների գույնն է: Այս գույնը կրող մարդիկ մտքերով ամպերում են: Նրանք իրական կյանքում ապրել չեն կարողանում, քանի որ շատ զգայուն ու նրբազգաց են: Նրանք եթերային ու թեթև անձնավորություններ են:

      Մոխրագույն

   Մոխրագույնն այն մարդկանց գույնն է, որոնք վախենում են իրենց վրա շատ ուշադրություն գրավելուց: Նրանք խելացի են, սակայն չեն ցանկանում դրա մասին բարձր խոսել: Այս մարդիկ էլեգանտ են, սակայն չեն ցանկանում ավելորդ անգամ ուշադրություն գրավել:

       Սև գույն

     Սևը զրոյականություն է: Այս գույնը էլեգանտություն ու շքեղություն է խորհրդանշում: Այն մարդիկ, որոնք հագուստի մեջ սև գույնն են նախընտրում՝ ինքնավստահ ու կայացած են: Նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից և գնում են դեպի իրենց նպատակների իրականցումը:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 434 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: