Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 21 » Հորոսկոպի տարբեր նշանների գաղտնի ռոմանտիկ երազանքները
19:52
Հորոսկոպի տարբեր նշանների գաղտնի ռոմանտիկ երազանքները

Ցանկանում եք տպավորություն գործել ձեզ դուր եկած հորոսկոպի նշանի վրա, պարզապես կյանքի կոչել նրանց թաքնված երազանքները.

ԽՈՅ

Կին’ երազում է,որ իր կողքին իրական ասպետ լինի, ով ցանկացած իրավիճակում կընդգծի նրա բացառիկությունը և միշտ կսատարի իրեն: Կին խոյը կարևորում է իր ընտրյալի միջինից բարձր հասակը և աթկետիկ մարմնակառուցվածքը:

Տղամարդ’ Երազում է բուռն խառնվածքով և վճռական կին տեսնել իր կողքին: Նա պետք է ազնիվ, կենսուրախ և հումորի լավ զգացում ունենա: Արտաքին տեսքում կարևորվում են մուգ վարսերը, սեքսուալ շուրթերը և կանացի արտահայտված բարեմասնությունները:

 

 

 

ՑՈՒԼ

Տղամարդ’ երազում է հուզական հաճելի մթնոլորտ ստեղծող և խոհարարակն տաղանդ ունեցող կնոջ մասին: Նա պետք է շատ հավասարակշռված, կրթված ու փոքր-ինչ պահպանողական լինի:

Կին’ Փնտրում է ցանկացած տարիքում հոգով միշտ երիտասարդ տղամարդու, ում կարևորագույն նպատակը իր սիրելիին երջանկացնելն է:

 

 

 

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Տղամարդ’ Նրա իդեալակ կինը խելացի է, բարի , ընկերասեր: Ունակ է ամեն բանի մեջ նկատել գեղեցիկը: Հետաքրքրվում է երաժշտությամբ: Արտաքինից’ նիհար սևահեր է:

Կին’ նախընտրում է իր կողքին ուժեղ և ամեն բան իրենց վերահսկողության տակ պահող տղամարդկանց: Նրան հուսալի ընկեր է անհրաժեշտ, ում հետ կկարողանա ամուր ընտանիք կազմել:

 

 

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ

Տղամարդ’ երազում է ալտրուիստ կնոջ մասին, ով կարող է ամբողջովին նվիրվել հարաբերություններին: Մեծամասամբ նրա ընտրյալը գեղեցկադեմ շիկահեր է:

Կին’ ցանկանում է իր կողքին հանգիստ բնավորությամբ, կրթված տղամարդ տեսնել, որին պատրաստ է ամբողջովին նվիրվել ու պատասխանել անսահման նվիրվածությամբ:

 

 

 

 

 

 

ԱՌՅՈՒԾ

Տղամարդ’ իդեալական տարբերակը երեխաներ ու տարատեսակ արկածներ սիրող կենսուրախ կինն է, ով միշտ կգտնվի շրջապատի ուշադրության կենտրոնում:

Կին’ նրա ընտրյալը պետք է ակտիվ, կենսուրախ տղամարդ լինի, ով կկարողանա ապահովել իր և երեխաների անդորրը ու ապահով կյանքը:

 

 

 

 

 

 

 

ԿՈՒՅՍ

Տղամարդ’ նրա երազանքը հանգիստ բնավորություն ունեցող բազմակողմանի զարգացած կին է, ով միշտ կշռադատված որոշումներ է կայացնում: Նա պետք է կարողանա առանց խոսքերի հասկանա,թե ինչ է զգում իր սիրելին:

Կին’ Առաջին հերթին նրա ընտրյալը պետք է նուրբ, զգայուն և բարի լինի: Նա ուշադիր է, հոգատար և միշտ հաճոյախոսում է իր սիրելիին:

 

 

 

 

 

 

ԿՇԵՌՔ

Տղամարդ’ փնտրում է մեկին, ով կկարողանա բավարարել իր հոգևոր և ֆիզիկական պահանջները: Կշեռք տղամարդու համար կարևորը հարաբերություններում դոմինանտ դիրք ունենալն է:

Կին’ Նրան գրավում են գեղեցկադեմ և թափանցող հայացք ունեցող տղամարդիկ: Տղամարդը պետք է կարողանա զսպել իի էմոցիաները, բարձր ինտելեկտ և ճաշակ ունենա:

 

 

 

 

 

 

ԿԱՐԻՃ

Տղամարդ’ կնոջ իդեալն ինքնավստահ է, խիզախ ու էներգիայով լի: Նա հրաշալի ինտուիցիա ունի, իսկ սեքսում միշտ զգում է, թե ինչ է անհրաժեշտ կողակցին:

Կին’ Կին կարիճը երազում է կրքոտ սրտակերի մասին, ով գտնվում է սոցիալական աստիճանի բարձր հարթակում և ցանկացած հարցի շուրջ ունի իր ուրույն հետաքրքիր կարծիքը:

 

 

 

 

 

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Տղամարդ’ Նախընտրում է բարեհամբույր և սրտացավ կանանց: Հակառակ սեռի մեջ գնահատում է ազնվությունը, զսպվածությունը և սերը երեխաների ու կրոնի հանդեպ: Կին’ նա կարևորում է և ներքին, և արտաքին գեղեցկությունը:

Կին աղեղնավորի համար իր ընտրյալի կարևորագույն հատկանիշն անսահման նվիրվածությունն ու հավատարմությունն է:

 

 

 

 

 

 

 

ՋՐՀՈՍ

Տղամարդ’ նրան անհրաժեշտ է ոգեշնչող կին, ով կկարողանա պայքարել նրա ալարկոտության նոպաների հետ: Իդեալական կինը պետք է կարողանա ցանկացած իրավիճակում սատարել տղամարդ ջրհոսին:

Կին’ նա հավատարիմ կյանքի ուղեկից է փնտրում: Տղամարդը պետք է առանձնանա իր էլէգանտությամբ և կարողանա դիմանալ կին ջրհոսին բնորոշ տրամադրության հաճախակի փոփոխություններին:

 

 

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Տղամարդ’ փնտրում է կնոջ, ով կկարողանա հասկանալ իր նուրբ հոգին: Ընտրյալը պետք է կայուն բնավորության տեր մարդ է, ով կարևորում է ընտանեկան ավանդույթները:

Կին’ փնտրում է տղամարդու, ով կարող է գնահատել իր անկախ լինելու ձգտումը: Իդեալական տարբերակում տղամարդը պետք է կարողանա ապահովել ընտանիքի հոգեկան և սոցիալական կոմֆորտը:

 

 

 

 

 

ՁԿՆԵՐ

Տղամարդ’ Գնահատում է էմոցիոնալ առումով զուսպ, շռայլ, ազնիվ ու արդար կանանց: Ձուկ տղամարդը կարևորում է իր ընտրյալի կանացիությունը, սերը բնության և արվեստի նկատմամբ:

Կին’ երազում , որ սիրած տղամարդը տարիքով մեծ լինի և իր համար կոմֆորտի և հարստության յուրահատուկ աշխարհ ստեղծի: Նախընտրում է կենսուրախ, նպատակասլաց, գործունյա տղամարդկանց, ովքեր ունակ են ինքնազոհության:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 327 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: