Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 30 » Գիտնականներին հաջողվել է գտնել քաղցկեղի վարակիչ տեսակ
12:42
Գիտնականներին հաջողվել է գտնել քաղցկեղի վարակիչ տեսակ

  Opinios in Virology ամսագրում հրապարակվել են Էպշտեյն-Բարրի վիրուսի հետ աշխատող գիտնականների հետազոտության արդյունքները: Նրանց հաջողվել է պարզել, թե ինչպես կարող է այս հիվանդությունն ազդել քաղցկեղի տեսակներից մեկը հանդիսացող Բերկիտի լիմֆոմայի զարգացման վրա, հաղորդում է tert.am-ը հղում անելով Gogetnews.info կայքին:

     Հետազոտություններն իրականացվել են քենիական Կիսումու քաղաքում, որը գտնվում է Վիկտորիա լճի ափին: Այստեղ շատ տարածված է մալարիան (հիվանդ է հասուն բնակչության մոտ 28%-ը): Պարզվել է, որ հղիության ժամանակ մալարիայով հիվանդացած կանանց մոտ ծնվում են Բերկիտի լիմֆոմայի հակվածությամբ երեխաներ:

  Գիտնականների խոսքով՝ այդ հակվածությունը պայմանավորված է Էպշտեյն-Բարրի վիրուսի առկայությամբ, որը սովորաբար ոչ մի կերպ չի դրսևորվում: Սակայն երբ կնոջ օրգանիզմ է ներթափանցում մալարիայի վարակը, Էպշտեյն-Բարրի վիրուսն ակտիվանում է և կարող է վարակել նաև երեխային: Արդյունքում՝ երեխայի իմունիտետն ընտելանում է հիվանդությանը, ինչն էլ առաջացնում է հակվածություն:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 455 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: