Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Facebook-ը խաղեր է ավելացրել Messenger-ում (Տեսանյութ)
16:33
Facebook-ը խաղեր է ավելացրել Messenger-ում (Տեսանյութ)

      Facebook սոցցանցը թողարկել է Instant Games պլատֆորմը, որն օգտատերերին հնարավորություն կտա օգտվել խաղերից Messenger հավելվածում: Այս մասին գրում է tert.am-ը։

    Նոր գործառույթը հասանելի է Messenger-ի բջջային հավելվածում, ինչպես նաև` Facebook-ի նորությունների էջում: Հասանելի 17 խաղերի ցանկում են Pacman, Arkanoid, Space Invaders և Words with Friends խաղերը:

    Նշվում է, որ խաղը բացելու համար անհրաժեշտ է սեղմել գեյմփադի կոճակը և ընտրել խաղը, ինչպես նաև խաղի հրավիրել զրուցակիցներից մեկին: Սոցցանցի այս հնարավորությունից օգտվելու համար նոր հավելվածներ ներբեռնելու անհրաժեշտություն չկա:

     Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 87 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: