Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 17 » Ձիթապտղի յուղը կարող է կանխել քաղցկեղի և շաքարային դիաբետի առաջացումը. գիտնականներ
21:26
Ձիթապտղի յուղը կարող է կանխել քաղցկեղի և շաքարային դիաբետի առաջացումը. գիտնականներ

   Գիտնականները պարզել են, որը պարբերաբար ձիթապտղի յուղ օգտագործելով կարելի է նվազագույնի հասցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այն նաև օգնում է կանխել քաղցկեղի առաջացումը: Գրում է tert.am-ը հղում անելով naturalhealingmagazine.com-ին:

      Կարելի է նաև ասել, որ ձիթապտղի յուղը շատ օգտակար է ոսկորների առողջության և լավ ինքնազգացողության համար, օգնում է ազատվել ավելորդ քաշից և բարելավում է գլխուղեղի աշխատանքը:

     Ձիթապտղի յուղը նաև կարգավորում է աղիների աշխատանքը: Այն անչափ օգտակար է և պարունակում է մեծ քանակությամբ մոնո-հագեցած ճարպաթթուներ, ինչը նպաստում է ճարպային կուտակումների նվազմանը:

       Ձիթայուղը մարդիկ օգտագործում են արդեն հազարավոր տարիներ: Առասպելների համաձայն՝ այն օգտագործել է նույնիսկ Հիպպոկրատը:

      Այս յուղը հարուստ է նաև մեծ քանակությամբ ֆենոլային միացություններով, որոնք շատ օգտակար են սրտի առողջության համար և որոնց պատճառով այն ձեռք է բերում դառը և թթու համ: Ձիթապտղի յուղը չի պարունակում ածխաջրեր կամ սպիտակուցներ, սակայն պարունակում է E և K վիտամիններ, ինչպես նաև ոչ շատ մեծ քանակությամբ հիդրոգենացված ճարպեր:

    Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղը պարունակում է մի բաղադրիչ՝ օլեոկանթալը, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները՝ առանց առողջությանը վնաս հասցնելու: Գիտնականները նախկինում էլ գիտեին, որ այն սպանում է քաղցկեղի բջիջները, սակայն վստահ չէին, թե ինչպես է դա տեղի ունենում: Նրանք կարծում էին, որ միացությունն ազդում է քաղցկեղի բջիջների հիմնական սպիտակուցների վրա, ինչը նպաստում է բջիջների ոչնչացմանը, և այժմ որոշել են հաստատել այդ հիպոթեզը:

       Օլեոկանթալով քաղցկեղի բջիջների վրա ազդելուց հետո, գիտնականները պարզել են, որ քաղցկեղի բջիջները շատ արագ են ոչնչանում (30-60 րոպեի ընթացքում): Բջիջների ոչնչացումը տևում է 16-24 ժամ, ուստի գիտնականները հասկացան, որ կա որևէ այլ գործոն, ինչի շնորհիվ քաղցկեղի բջիջները քաքայվում են ու մահանում: Պարզվել է, որ դրանք ոչնչացվում են իրենց իսկ ֆերմենտների պատճառով:

     Այս միացության առավելությունն այն է, որ այն չի վնասում առողջ բջիջներին, այլ պարզապես ժամանակավորապես դադարեցնում է դրանց կենսական ցիկլը: Մեկ օր անց առողջ բջիջները կրկին սկսում են գործել:

      Փորձագետները նաև ընդգծում են, որ քաղցկեղի բջիջներն ավելի զգայուն են օլեոկանթալի հանդեպ, քան առողջ բջիջները:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 284 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: