Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»
19:28
Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

     ► Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք. ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ եք դրեք ձեր հոգին: Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա: Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել, իսկ հետո շեղվելով շարժվեք ուղիղ դեպի նպատակակետ:

    ► Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք: Ենթարկվելով այդ օրենքի՝ մենք գրեթե երբեմն փորձանքի չենք ընկնում: Փաստորեն հետևելով այդ օրենքին, մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն: Բայց բավական է, որ այն խախտենք, և անմիջապես անվերջանալի փորձանքներ կհարուցենք մեր նկատմամբ: Այսպիսին է այդ օրենքը՝ ՁԵՐ ԶՐՈՒՑԱԿՑԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՆԵՐՇՆՉԵՔ ՍԵՓԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ:

    ► Քչերն են սիում իրենց համար տհաճ ճշմարտությունը:

   ► Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում ու գազազում ենք: Մենք չափազանց անփույթ ենք  մեր համոզմունքների  ձևավորման հարցում, բայց հենց որ ինչ որ մեկը փորձում է դրանք մեզնից խլել, համակրում ենք դրանց հանդեպ չարդարացված բուռն սիրով: Բոլորովին ակնհայտ է, որ մեզ հմար թանկ են ոչ թե իրենք` գաղափարները, այ մեր ինքնասիորությունը, որին վտանգ է սպառնում…

► Յուրաքանչյուր ոք կարող է լավ խոսել, երբ համբերությունը կորցնի, եթե ամենատգետ մարդու ծնոտին հարվածելով գետնին տապալենք, ապա ոտքի կանգնելով այդ մարդը այնքան հմտորեն, կրակոտ և արտահայտիչ կխոսի…

► Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ Ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում…

► Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը…

► Եթե ցանկանում ես մեղր քամել մի շրջիր փեթակը…

► Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է: Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները…

► Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ: Քննադատություն վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում…

► Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:

► Հաջորդ անգամ, երբ դուք ինչ-որ մեկին  քոթակելու գայթակղություն կունենաք, հանեք ձեր գրպանից հինգ դոլարանոց թղթադրամ. նայեք նրա վրա Լինկոլնի պատկերին և հարցրեք. «Իսկ ինչ կաներ Լինկոլնը, եթե այս հարցը լուծելիս լիներ»:

► Եկեք մտածենք, որ քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում:

► Եթե ինձ ասեք, թե ինչպես եք հասնում սեփական նշանակալիության գիտակցությանը, ես ձեզ կասեմ, թե ով եք դուք:

► Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում…

► Կոնֆուցիոսն ասել է.«Մի դժգոհիր հարևանիդ տանիքի ձյունից, երբ սեփական շեմդ կեղտոտ է»:

► Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից…

► Քննադատությունը մի վտանգավոր կայծ է, որը կարող է պայթյուն առաջացնել սնափառության վառոդատուփում…

► Բենջամին Ֆրանկլին. «Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ»:

► Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից:

► Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ: Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ: Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր , քան քննադատելը և մարդուն կարեկից է դարձնում շրջապատողների հանդեպ. Համբերատար և բարյացակամ: Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել:

► Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը:

► Ինչպես պնդում է դոկտոր Ջոնսոնը, «նույնիսկ Աստված մտադիր չէ դատել մարդուն մինչև իր մահը: ինչու պետք է մենք անենք»:

► Մեր բոլոր արարքների հիմքում ընկած էեն երկու դրդապատճառներ` սեռական հակումը և մեծ դառնալու ձկտումը…

► Բոլորը սիրում են հաճոյախոսություններ…

► Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ: Այն չպետք է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենա:

► Ուիլյամ Ջեմս. Մարդկային բնավորությանը խորապես հատուկ է ըստ արժանավույն գնահատված լինելու կրքոտ ձգտումը:

► Իմ ամենաարժեքավոր հատկանիշը ,- ասաց Շվաբը,- համարում եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկություններն զարգացնելու կարողությունը` նրանց արժանիքները ընդունելու և խրախուսելու միջոցով: Ոչինչ այնքան ուժեղ չի հարվածում մարդու փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը: Ես երբեք ոչ ոքի չեն քննադատում: Հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը մարդու վրա: Այդ պատճառը, շատ եմ ուզում մարդկանց գովել և տանել չեմ կարողանում, երբ նրանց նախատում են: Եթե ինձ ինչ որ բան դուր է գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում…

► Շողոքորթությունը կեղծիք է, և կեղծ փողերի նման որ դու կփորձեիր ծախսել, կարող է ի վերջո փորձանքի հասցնել:

 ► Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում: Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես: Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները:

► Խոստովանությունը անկեղծ է, իսկ շողոքորթությունը` կեղծավոր: Առաջինը բխում է սրտից, երկրորդը` միայն շուրթերից: Առաջինը անշահախնդիր է, երկրորդը դատապարտում են…

► Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից:

► Գնորդին հաճելի է գիտակցել, որ ինքն է գնում, ոչ թե, որ իրեն վաճառում են:

► Շողոքորթել նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին:

► Էմերսոնն ասում էր. «Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ սովորել նրանից»:

► Ուսուցումը ակտիվ գործընթաց է: Մենք գործելով ենք սովորում: Այդ պատճառով, եթե ուզում եք սովորել գրքում առաջարկվող կանոնները, արեք դրա հետ կապված որևէ բան: Կիրառեք դրանք ամեն հարմար առիթով: Եթե այդպես չվարվեք, շուտով դրանք կմոռանաք: Մտապահվում են միայն այն գիտելիքները որոնք օգտագործվում են գործնականում:

► Մեզ բոլորիս, ով էլ որ լինենք՝ մսագործ, հացթուխ թե իր գահին բաղմած թագավոր, բոլերիս դուր են գալիս մեզանով հիացող մարդիկ:

► Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք:

► Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից…

► Հասկանալու և ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն ու ինքնատիրապետում: «Մեծ մարդու մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վերաբերմունքում»-ասում է Կարլայլը:

► Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում:

► Դեպի մարդու սիրտ տանող ամենստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:

► Ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գերիշխող պահանջն է:

► Ընդհանուր առմամբ աննորմալ մարդիկ մեզանից ավելի երջանիկ են: Նրանցից շատերին դուր է գալիս աննորմալ լինելը:

► Զարմանալի է, որքան արագ ենք մոռանում…

► Եթե ուզում ենք բարեկամներ ձեռք բերել, եկեք մեր բոլոր ուժերը տրամադրենք, որպեսզի ուրիշների համար անենք ինչ-որ բան, որը պահանջում է ժամանակ, ջանք, եռանդ, անշահախնդրություն և հոգատարություն:

► Բեռնարդ Շոու. «Եթե պարզապես ինչ-որ բան սովորեցնեն մարդուն, նա երբեք ոչինչ չի սովորի»:

► Երբևէ մտածել եք այն մասին, որ շունը միակ կենդանին է, որին պետք չէ աշխատել` ապրելու համար: Հավը պետք է ձու ածի, կովը կաթ տա, դեղձանիկը` երգի: Իսկ շունը ապրուստ է վաստակում` միայն իր սերը տալով:

► Ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առօրյա դրվագների մի շարք: Եվ վայ այն ամուսնական զույգիերին, որոնք հաշվի չեն առնի այդ հանգամանքը:

► Ահա թե ինչու են շներն այդպիսի սեր վայելում, մեզ տեսնելիս նրանք հայտնում են իրենց ուրախությունը հնարավոր բոլոր միջոցներով: Այդ պատճառով շատ բնական է, որ մենք էլ ենք ուրախանում նրանց տեսնելիս…

► Այն մարդը, որը չի հետաքրքրում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժբախտություններն է կրուն կյանքում և ամենամեծ վնսան է հասցնում շրջապատողներին: Հենց նման մարդկանց միջավայրում են հայտնվում ձախողակները…

► Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով:

► Հռոմեական հռչակավոր բանաստեղՊուբիլիոս Սիրոսը նկատել է. «մենք ուրիշներով հետաքրքրվում ենք այն ժամանակ, երբ նրանք են հետաքրքրվում մեզանով»:

► Ըստ Շեքսպիրի` ոչ մի բան լավը կամ վատը չի լինում, ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք նայում իրերին:

► Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է. «Դուք ինձ դուր եք գալիս, դուք ինձ երջանկացնում եք, ես ուրախ եմ ձեզ տեսնել»:

► Միտքը մեծագույն ուժ է: Պահպանեք պատշած հոգեվիճակ և միշտ կլինեք քաջ, անկեղծ և բարձր տրամադրության մեջ: Ճիշտ մտածել` նշանակում է ստեղծել: Ամեն ինչ ի կատար է ածվում ցանկության միջոցով, և յուրաքանչյուր անկեղծ խնդրանք կատարվում է: Մենք նմանվում ենք նրան, ինչին մղում է մեր սիրտը: Պահել ծնոտը ձգված, իսկ գլուխը` բարձր: Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալ աստված…

► Չինական ասացվածք. «Չժպտացող մարդը խանութ չպիտի բաց անի»:

► Լինկոլնը մի անգամ նկատել է, որ «մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքան, որքան ինքը որոշել է լինել երջանիկ»:

► Ժպիտի գինը. «Այն ոչինչ չարժե, բաըց շատ բան է տալիս»:

► Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:

► Ժպիտը ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ…

► Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ ժպիտի կարիք ունենա, և չկա մի աղքատ մարդ, որ դրանով հարստանա…

► Ժպիտը հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս է հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույն է…

► Ժպիտը չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ոչ պարտքով վերցնել, ոչ գողանալ, քանի որ հենց այնպես ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն տվել…

► Մարդիկ այնաքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով:

► Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:

► Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Չեն լինում, որովհետև եթե վիճում եք դուք արդեն պարտվել եք, նշանակում է պարտվել եք:

► Հաջող գործնական հարաբերություններում ոչ մի գաղտնիք չկա, շատ կարևոր է բացառիկ ուշադրություն դրսևորել այն մարդու հանդեպ, որը ձեզ հետ է խոսում: Չկա դրանից ավելի հաճելի բան:

► Եթե ցանկանում եք ամեն օր հրաշալի ձևով սնվել, երբեք մի քննադատեք ձեր կնոջը որ նա վատ է վարում տնային տնտեսությունը, և այդ առիթով ոչ մի վիրավորական համեմատություններ մի արեք նրա և ձեր մոր միջև:

► Հետաքրքիր լինելու համար պետք է շահագրգռված լինել:

► Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում:

► Այն մարդը, որը խոսում է իր մասին, միայն իր մասին էլ մտածում է: Իսկ այն մարդը, որը մտածում է միայն իր մասին, նա անկիրթ է, որքան էլ որ բարձր կրթություն ստացած լինի:

► Եթե մենք այնքան չնչին եսասերներ ենք, որ չենք կարող մարդկանց թեկուզ մի փոքր երջանկություն տալ և թեկուզ ինչ-որ չափով ընդունել նրանց արժանիքները, չփորձելով փոխարենը ինչ-որ բան ստանալ, եթե մենք փոքրոգի են, ինչպես վայրի խնձորի թթվաշ պտուղները, ապա մենք դատապարտված ենք անհաջողության, որին լիովին արժանի ենք:

► Քաղաքավարության այնպիսի հայտարությունները, ինչպիսիք են «Ներեցեք անհանգաստացնելու համար», «խնդրեմ». «համեցեք, խնդրեմ». «Եթե դեմ չեք, շնորհակալ եմ» գեղեցկացնում են ձանձրալի ամենօրյա կյանքի միապաղությունը, և, իմիջայլոց, հանդիսանում են լավ դաստիրակության նշան:

► Երբեք չամուսնանաք մինչև շողոքորթել չսովորեք: Հարսանիքից առաջ կնոջ ներբողներ կարդալը կախված է հակումից: Սակայն նրան ներբողներ կարդալը ամուսնանալուց հետո անհրաժեշտություն է, դեռ ավելի, դրանից է կախված սեփական անվատնգությունը: Ամուսնության մեջ անհարժեշտ է ոչ թե անկեղծություն, այլ՝ դիվանագիտություն:

► Յուրաքանչյուր ազգ իրեն բարձր է դասում մյուսներից: Դա ծնում է հայրենասիրություն և պատերազմներ:

► Չգունազարդված ճշմարտությունն այն է, որ ձեզ հանդիպող գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն համարում է ինչ-որ առումով ձեզնից բարձր, և դուք կգտնեք նրա սիրտը տանող ճիշտ ուղին, եթե նրան առանց ձանձրացնելու թույլ տաք հասկանալ, որ ընդունում եք սեփական փոքրիկ աշխարհում նրա կարևոր դերը և այն ընդունեք անկեղծորեն:

► Ուրիշի վրա ազդելու միակ միջոցը աշխարհում դա նրա ուզած բաների մասին խոսելը և նրան սովորեցնելն է, թե ինչպես ստանա դրանք:

► Էմերսոն. Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ որ առումով գերազանցում է ինձ, և այդ իմաստով ես կարող եմ նրանից սովորել:

Ամուսնության մեջ անհրաժեշտ է որ թե անկեղծություն, այլ դիվանագիտություն…

► Աստվածությունն ավարտին է հասցնում մեր ձեռքնարկները, անկախ մեր որոշումներից…

► Միշտ խուսափեք սուր անկյուններից:

► Առաջին բանը որ անհրաժեշտ է յուրացնել ուրիշների հետ փոխհարաբերություններոմ, դա այն է, որ նրանց չի կարելի խանգարել լինելու երջանիկ այնպես, ինչպես նրանք են այդ ուզում, եթե միայն դա մեզ չի խանգարում լինել երջանիկ այն ձևով, ինչպես մենք ենք ուզում:

► Վեճում հաղթելու միակ միջոցը նրանից խուսափելն է:

► Մարդը, որին համոզել են հակառակ իր կամքի, նույնիսկ ակամա չի հրաժարվի իր կարծիքից:

► Բեն Ֆրանկլին. «Եթե վիճում եք, գրգռված և հակաճառում, դուք երբեմն կարող եք հաղթանակ տանել, սակայն այդ հաղթանակն անիմաստ կլինի, քանզի դուք երբեմն ձեռք չեք բերի հակառակորդի բարեհաճությունը»:

► Բուդդան ասել է. «Ատելությանը կարելի է վերջ տալ ոչ թե ատելությամբ, այլ միայն սիրով»:

► Եղիր ուրիշներից իմաստուն, եթե կարող ես, բայց մի ասա նրանց այդ մասին:

► Դուք պետք է ուրախանաք մարդկանց հետ շփվելիս, եթե ուզում եք, որ մարդիկ ուրախանան ձեզ հետ շփվելիս:

► Երբ մենք իրավացի չենք, կարող ենք ինքներս մեզ խոստովանել այդ: Իսկ եթե մեզ մոտենում են նրբորեն և պատշաճ կերպով, ապա ընդունակ ենք դա խոստովանել նաև ուրիշներին և հպարտանալ մեր անկեղծությամբ և լայն հայացքներով: Բայց միայն ոչ այն դեպքում, երբ որևէ մեկը ուժով աշխատում է մեր կերակրափողը խցկել դժվարամարս փաստ…

► Թշնամիներիդ հետ արագ հաշտվիր:

► Ուրիշների սխալները ցույց տվեք ոչ թե ուղղակի, այլ՝ անուղղակի ձևով:

► Եթե մեն չգիտենք, որ բախումն անխուսափելի է, ավելի լավ չէ ուրիշին կանխելով նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք: Ավելի հեշտ չի լինի քննադատել ինքներդ ձեզ, քան լսել մեղադրանքներ ուրիշի շուրթերից: Ասեք ձեր մասին այն բոլոր վիրավորական խոսքերը, որոնք ձեր կարծիքով պատրաստվում է ասել ձեր զրուցակիցը, ընդ որում, արեք այդ ավելի շուտ, քան նա կանի, և դուք նրան կզրկեք ոտքերի տակի հողից…

► Մի կաթիլ մեղրն ավելի շատ ճանճերի է գրավում, քան մի ամբողջ կճուճ լեղին: Նույն բանը վերաբերվում է նաև մարդկանց. եթե ցամկանում եք մարդուն ձեր կողմը գրավել, նախ և առաջ համոզեք նրան, որ անկեղծ բարեկամ եք: Ահա մեղրի այն կաթիլը, որով կարելի է գրավել նրա սիրտը, և դա էլ, ուզում եք ասեք, հենց մեծ, ուղիղ ճամապարհ է դեպի գիտակցություն…

► Բարությունը և բարյացակամությունը միշը կհաղթեն ցասմանն ու հակադրանքին…

► Ամենասկզբից հավատարիմ մնացեք բարեկամական տոնին…

► Հարյուր դեպքից իննսունիննում մարդիկ ոչ մի բանում իրենց չեն մեղադրում, որքան էլ սխալ լինեն…

► Հանգիստ քայլողը հեռուն կգնա:

► ԼարոշՖուկոն ասել է. «Եթե դուք ուզում եք թշնամիներ ունենալ, գերազանցեք ձեր բարեկամներին, իսկ եթե ուզում եք բարեկամներ ունենալ, ուրեմն թող ձեր բարեկամները գերազանցեն ձեզ»:

► Ոչ մեկին բավականություն չի պատճառում, երբ ամեն կերպ փորձում են իր վզին փաթաթել որևէ իր կամ մատնացույց են անում իր անելիքը: Մեզ համար ավելի հաճելի է կարծել, որ գնումենր ենք անում սեփական ցանկությամբ կամ գործում սեփական դրդմամբ: Մենք սիրում ենք, որ հաշվի առնվեն մեր ցանկությունները, մեր կարծիքները, մեր հայացքները:

► Հարյուրավոր լեռնային վտակներից գետերի և ծովերի տուրք ստանալու պատճառն այն է, որ վերջիններս գտնվում են ավեի ցածր դիրքում: Դրա շնորհիվ նրանք կարող են իշխել բոլոր լեռային վտակների վրա: Ճիշտ այդպես էլ իմաստունը, որ ցանկանում է լինել մարդկանցից բարձր, դնում է իրեն նրանցից ցածր, ցանականալով լինել նրանց առջևում` նա կանգնում է նրանցից հետո: Ահա թե ինչու, չնայած նա գտնվում է մարդկանցից բարձր, բայց նրանք չեն զգում նրա ծանրությունը, չնայած նրա տեղը իրենց առջևում է, բայց նրանք դա վիրավորական չեն համարում…

► Մարդկային փոխհարաբերություններում հաջողությունը կախված է ուրիշի տեսակետն իր համար պարզելու բարյացակամ ձկտումից:

► Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ շունը միակ կենդանին է, որին պետք չէ աշխատել` ապրելու համար: Հավը պետք է ձու ածի, կովը պետք է կաթ տա, դեղձանիկը երգի: Իսկ շունը ապրուստ է վաստակում` միայն իր սերը տալով:

► Մարդկային ցեղն ամենուրեք ծարավի է կարեկցանքի: Երեխան ցույց է տալիս վնասված տեղը կամ նույնիսկ իր վրա վերք կամ կապտուկ է առաջացնում` համընդհանուր ցանկության արժանանալու համար: Նույն այդ նպատակներով մեծահասկաները ցույց են տալիս իրենց վնասվածքները, պատմում են իրենց հետ պատահած դժբախտ դպքերի մասին, իրենց հիվանդությունների մասին: Ինչպես իսկական, այնպես էլ երևակայական դժբախտությունների համար ինքն իրեն խղճալու ձգտումը որոշ չափով իրենից ներկայացնում է համապարփակ երևույթ…

► Մեր դարաշրջանը վառ տպավորությունների դարաշրջան է: Բավական չէ պարզապես հաստատել ճշմարտությունը: Ճշմարտությունն անհրաժեշտ է դարձնել աշխույժ, հետաքրքիր, դրամատիկ…

► Եթե ցանկանում եք մարդկանց հակել ձեր տեսակետին, թատերականացեք ձեր գաղափարները, մատուցեք դրանք տպավորիչ ձևով…

► Որևէ գործ անել տալու լավագույն միջոցը, մրցակցության խրախուսելն է: Ես նկատի ունեմ ոչ թե ստոր, շահադիտական մրցակցությունը, այլ գերազան ցության հասնելու ձգտումը…

► Տհաճ բաները միշտ ավելի հեշտ է լսել. Եթե դրանից առաջ մեզ ասել են մեր արժանիքների մասին…

► Խրախուսեք մարդկանց ամենափոքր հաջողությունները և նկատեք նրանց յուրաքանչյուր նվաճում…

► Շեքսպիրն ասել է. «Ձևացրեք, որ դուք առաքինի եք, եթե նույնիսկ այդպիսին չեք»:

► Պատերազմը խաղ է, որտեղ երբեմն պարտվում են նաև լավագույն մարդիկ:

► Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել:

► Դիմեք խրախուսանքի: Այնպիսի տպավորություն ստեղծեք, որ սխալը դուք ցանկանում եք ուղղված տեսնել, հեշտ ուղղելի է, այնպես արեք, որ այն ինչին դրդում եք մարդկանց, նրանց դժվար չթվա…

► Դժոխքի դևերի երբևէ հայտնաբերած անվրեպ ներգործող խորամանկություններից ամենամահաբերը սիրո համար մանրախնդրությունն է: Թագավորական կոբրայի խայթոցի նման այն միշտ թունավորում, սպանում է:

► Դիզրայելին ասել է. «Հնարավոր է, որ կյանքում շատ սխալներ թույլ տամ, բայց երբեք սիրելով չեմ ամուսնանամ»:

►  Ուշադրության փոքրիկ նշանների իմաստն այն է, որ դրանք ձեր սիրելի մարդուն ցույց են տալիս, որ դուք մտածում եք նրա մասին, ցանկանում եք նրան հաճույք պատճառել, և նրա երջանկությունն ու բարեկեցությունը ձեր սրտին շատ թանկ են ու մոտ:

► Ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առօրյա դրվագների մի շարք:

► Օրերս մթագնած են ոչ նրանով, որ սերը գնաց,

Այլ նրանով, որ այն գնաց կամաց-կամաց…

► Կոպտությունը այն քաղցկեղային ուռուցքն է, որը քայքայում է սերը: Յուրաքանչյուր ոք գիտի այս մասին և, չնայած դրան , բոլորին հայտնի է, որ մենք օտարների հետ վարվում ենք ավելի քաղաքավարի, քան մեր մերձավորների հետ:

► Քաղաքավարի վերաբերմունքը նույնքան կարևոր է ամուսնության համար, որքան յուղը՝ շարժիչի:

► Ապշեցուցիչ է, բայց փաստ է, որ միակ մարդիկ, որ մեզ տհաճ, վիրավորող և ցավ պատճառող բաներ են ասում, դրանք մեր տնեցիներն են:

Քաղաքականությունը հոգու այնպիսի որակ է, որի առկայությամբ չեն նկատում կոտրված դռնաը, այլ ուշադրություն են դարձնում դռնակից այ կողմ` բակում գտնվող ծաղիկներին…

► Հոլանդիայում տուն մտնելուց առաջ կոշիկները թողնում են շեմին: Լավ կլիներ, որ սովորեինք հոլանդացիներից և տուն մտնելուց առաջ մեր վրայից թոթափեինք ցերեկային ծառայողական հոգսերը…

Գրեթե յուրաքանչյուր նորմալ հասուն մարդ ուզում է.

1.առողջություն և կյանքի պահպանում

2.սնունդ

3.քուն

4.դրամ և իրեր, որոնք կարելի է ձեռք բերել դրամով

5.կյանք հանդերձյալ աշխարհում

6.սեռական բավարարվածություն

7.սեփական երեխաների բարեկեցություն

8.սեփական նշանակալիության կարևորության գիտակցում

Գրեթե բոլոր ցանկությունները բավարարվում են, բացի մեկից: Դա «մեծ լինելու ցանկությունն»  է…

Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ՝ դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 251 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: