Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 11 » Աշխարհի ամենահմայիչ թիկնապահը (Ֆոտոշարք)
19:17
Աշխարհի ամենահմայիչ թիկնապահը (Ֆոտոշարք)

    Այս գեղեցկուհուն նկատել են «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովում և անմիջապես մոռացել քաղաքականության մասին։ Իսկ երբ հայտնի դարձավ, թե որպես ինչ է աշխատում՝ աղջիկը անմիջապես հայտնվեց սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։

     Ծանոթացեք, նա Շու Սինն է (Shu Xin)՝ պատմության մեջ ամենահմայիչ թիկնապահը։ Շուն ծնունդով Արևելյան Չինաստանից է։ Իր երկրում նա ոչ մոդել է և ոչ էլ քարտուղարուհի։ Նա ժողովրդաազատագրական բանակի զինվոր է։ Ի դեպ, 2013թ. նա իր երկրում ընդգրկվել է ամենագեղեցիկ զինվորների տասնյակում։ 

   Mediamag.am-ը գրում է, որ ազատ ժամանակ Շուն սիրում է պարել և երգել։ Ժողովրդական երգի մրցույթներից մեկում նա նույնիսկ գրավել է երկրորդ տեղը։

     Չինական սոցիալական ցանցի մեկնաբանողներից մեկը գրել է.

   «Ամուսնացեք նրա հետ և դուք այլևս երբեք չեք վախենա ուշ գիշերով տուն գնալուց՝ նա կհետևի, որպեսզի ձեզ հետ ամեն ինչ կարգին լինի»։

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 465 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: