Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 10 » Արքայանարնջի սեզոնը բացված է. 10 հրաշալի պատճառ այն շատ ուտելու համար
20:31
Արքայանարնջի սեզոնը բացված է. 10 հրաշալի պատճառ այն շատ ուտելու համար

   Արքայանարինջը հարուստ է վիտամիններով, ունի մի շարք օգտակար հատկություններ: Feminastyle.ru-ն գրում է, որ այն ուտելով՝ դուք.

   1. Հոգ կտանեք տեսողության մասին: Հասուն արքայանարինջը պարունակում է հսկայական քանակությամբ բետա-կարոտին, որը լավացնում է տեսողությունը, կանխարգելում աչքերի ծերացումը:

    2. Կպաշտպանեք թոքերը: Այդ նույն բետա-կարոտինը կհոգա ձեր շնչառական համակարգի մասին ու կկանխարգելի բրոնխիտի և պնևմոնիայի զարգացումը:

     3. Կպահպանեք սիրտը: Արքայանարինջը պարունակում է բուսական շաքարներ և կալիում, որոնք շատ օգտակար են սրտամկանի համար, այն կայունացնում է արյան ճնշումն ու օգնում պայքարել հիպերտոնիայի դեմ:

      4. Արքայանարինջընաև հիանալի միջոց է ստամոքսի հիվանդությունների դեմ:

     5. Հասուն արքայանարնջի պտուղներն ունեն հիանալի կպցնող ու հակաբակտերիալ ազդեցություն ունի, մաքուր միրգը դրեք վերքի կամ այրվածքի վրա և արագ ապաքինումն ապահովված է:

      6. Այս միրգը հնուց օգտագործել են երիկամների և միզապարկի հիվանդությունների դեմ:

    7. Արքայանարնջի պտուղներում և տերևներում կան բազմաթիվ միկրոտարրեր (հատկապես շատ երկաթ կա) և վիտամիններ, ուստի դրանցից պատրաստված թեյն անեմիայի դեմ հիանալի միջոց է:

  8. А և С վիտամինների մեծ պարունակության շնորհիվ արքայանարինջը բարձրացնում է դիմադրողականությունը սեզոնային մրսածության ժամանակ: Իսկ եթե արդեն հիվանդ եք, մի քանի օր շարունակ կոկորդը ողողեք մեկ բաժակ տաք ջրով բացված արքայանարնջի հյութով:

     9. Մեկ հասուն պտուղը ձեր օրգանիզմը կհարստացնի մագնեզիումով, որը հանգստացնում է նյարդերը և ամուր քուն ապահովում: Իսկ ֆրուկտոզան և գլյուկոզան կհոգա ձեր տրամադրության մասին:

   10. Արքայանարինջը նաև հրաշալի միջոց է ուգրիների և դեմքի մաշկի լայնացած ծակոտիների դեպքում: Պտղի փափկամիսը խառնեք ձվի դեղնուցի հետ և բարակ շերտով քսեք դեմքին: 20 րոպե հետո լվացեք:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 3072 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: