Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 19 » Արքայանարինջ ընտրելու գաղտնիքը
23:10
Արքայանարինջ ընտրելու գաղտնիքը

   Արտաքինից նույնիսկ ամենաախորժելի արքայանարինջը կարող է լինել թեկուզ քաղցր, բայց չուտվող: Եվ այսպես, քաղցր ու նուրբ կարող է լինել միայն լիովին հասունացած արքայանարինջը: Ուրեմն, ինչպե՞ս զանազանել հասուն և ոչ հասուն պտուղները:

    Մեզ առավել հայտնի են արքայանարնջի երկու տեսակները՝ «կորոլյոկ»-ն (որին անվանում են նաև «շոկոլադե») ու «շահուհի»-ն:

«Կորոլյոկ»-ին բնորոշ է պտղամաշկի մուգ շիկակարմիր գույնը: Վերջինս, սովորաբար, ունենում է կլոր և փոքր պտուղներ: Անգամ չհասունացած վիճակում այն լինում է քաղցր և չի «խեղդում» կոկորդը, ի տարբերություն «շահուհի» տեսակի, որը հասունացած ժամանակ ունենում է բարակ սև օղակներով կիսաթափանցիկ պտղամաշկ: Ի դեպ, որքան պտղամաշկի սև օղակները շատ են, այնքան պտուղը հասունացած է:

    Արքայանարինջ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնեք պտղակոթին. թե՛ տերևներն ու թե՛ պտղակոթը պետք է լինեն չոր, մուգ դարչնագույն:

       Եթե, այնուամենայնիվ, խակ արքայանարինջ եք գնել, կարող եք այն ինքնուրույն հասունացնել.

       Խնձորի կամ լոլիկների հետ դրեք նույն պոլիէթիլենային տոպրակի մեջ. այդ պտուղներն արտադրում են էթիլեն գազ, որն օգնում է, որ արքայանարնջն արագ հասունանա:

      Արքայանարինջը 10-12 ժամ դրեք գոլ 30-40 աստիճան ջրում:

    Այս հեշտ մեթոդներով կարելի է կարճ ժամանակում ստանալ հասունացած ու փափուկ արքայանարինջ

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 791 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: