Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23 » Apple-ը ծալովի էկրանով iPhone է արտոնագրել
12:43
Apple-ը ծալովի էկրանով iPhone է արտոնագրել

     Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը iPhone-ի նոր դիզայնի արտոնագիր է ստացել, որի համաձայն` սմարթֆոնի էկրանը ճկուն է լինելու, որը հնարավոր կլինի ծալել մեջտեղից:

        Այս մասին տեղեկացնում է Apple Insider-ը` համեմատելով այդ տեխնոլոգիան Motorola ընկերության`1990-ականներին մեծ տարածում գտած ծալովի-բացովի հեռախոսների հետ: Ըստ Apple-ի արտոնագրի` սմարթֆոնը հնարավոր կլինի մեջտեղից ծալել առավել հարմարավետ պահելու համար:

        Ծալելու մի քանի տարբերակ է նախատեսվում, ինչպես օրինակ` էկրանը ներսի կողմ կամ դրսի:

     Պարբերականի տվյալներով` Apple-ը դժվար թե ծալովի սմարթֆոնը թողարկի մոտ ապագայում, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` ընկերությունը մտադիր է մետաղական ետնամասով OLED էկրանով ճկուն սմարթֆոն թողարկել արդեն 2017-ին:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 145 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: