Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 25 » Ամեն ինչ հորոսկոպի նշանների մասին․ բնավորություն, ուժեղ և թույլ կողմեր, խորհրդանիշեր․․․ (Մաս 2)
12:30
Ամեն ինչ հորոսկոպի նշանների մասին․ բնավորություն, ուժեղ և թույլ կողմեր, խորհրդանիշեր․․․ (Մաս 2)

Կշեռք․ (սպտ 24-հկտ 23)

Այս նշանի տակ ծնված մարդկանց կյանքը կառավարում է գեղեցկության, ներդաշնակության և արդարության զգացումը: Նրբազգացության, մեծահոգության և հավասարակշռվածության շնորհիվ նրանք մշտապես գտնվում են մարդկանց շրջապատում: Հազվադեպ են թշնամիներ ունենում և մեծ ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա: Պատասխանատվության զգացում ունեն, օժտված են լավ, գործնական հատկանիշներով:

Ազդեցությունը-Վեներա, Սատուրն

Խորհրդանիշերը-կշեռք, գիրք

Գույները-մուգ կապույտ, կանաչ, ծովի ալիքի գույն և գունամատիտային (պաստելային) երանգներ

Քարերը-ծիածանաքար (օպալ), լաջվարդ (լազուր), կորալ, ալմաստ, սապֆիր, մարգարիտ, բերիլ, լուսնաքար, կանաչ հասպիս (յաշմա), բյուրեղապակի, խրիզոլիթ

Ծաղիկները-նարգիզ (վաղինակ, կալենդուլա), վարդ, մանուշակ

Մետաղները-բրոնզ

Անատոմիական արտահայտվածությունը-երիկամներ, նյարդային համակարգ, ձեռքերի և ոտքերի ախտահարում, երիկամաբորբ (նեֆրիտ), հաստ աղիքի բորբոքում (կոլիտ)

Թալիսմանը-սիրտ, գիրք

Բարենպաստ թվերը-2, 6 (6-ի բաժանվող բոլոր թվերը), 7, 8, 9, 15

Երջանիկ օրերը-ուրբաթ, շաբաթ

Անհաջող օրերը-երեքշաբթի, կիրակի

Երկրները-Ավստրիա, կովկաս, Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Ռուսաստան (սիբիր)

Կարևոր Տարիներ-8, 16, 20, 24, 30, 32, 40, 48

 

Կարիճ․ (հկտ 24-նյմբ 22)

Ծայրահեղությունների ու հակասությունների էություն: Կենդանակերպի համաստեղությունների շարքում առավել ուժեղն է: Անխիղճ ու կրքոտ է: Նրան կարելի է սիրել և ատել: Կարիճների համար խոչընդոտներ չկան: Նրանք անալիտիկներ են և միաժամանակ նուրբ ինտուիցիա ունեն: Եռանդուն են, գրեթե միշտ ձգտում ենհաջողության: Սարկաստիկ են և ունեն կյանքի խորը, համարյա միստիկ ըմբռնում: Հաճախ նշաակալի հաջողությունների են հասնում: Կարիճը նախագահական նշան է՝ ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ Ռուզվելտը, ծնվել են այս նշանի տակ:

Ազդեցությունը-Պլուտոն

Խորհրդանիշերը-կարիճ, օձակիր, արծիվ, մահվան նշան, լուսամփոփ, բուրգ

Գույները-դեղին, մուգ կարմիր, ալ, մորեգույն

Քարերը-ծովաբյուրեղ (ծովակն, ակվամարին), կարմիր նռնաքար, կորալ, բերիլ, սուտակ, լուսնաքար, բյուրեղապակի, տպազիոն (տոպազ), մալախիտ

Ծաղիկները-մեխակ, քաջվարդ (պիոն), քրիզանթեմ

Մետաղները-երկաթ, պողպատ

Անատոմիական արտահայտվածությունը-սեռական օրգաններ, ողնաշար, սրտանոթային համակարգ

Թալիսմանը-մայիսյան բզեզ, կարիճ, մահվան նշան

Բարենպաստ թվերը-4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666

Երջանիկ օրերը-երեքշաբթի

Անհաջող օրերը-երկուշաբթի, ուրբաթ

Երկրները-Գերմանիա, Նորվեգիա, Ալժիր, Շվեդիա, Մարոկկո, Ցեյլոն

Կարևոր Տարիներ-15, 25, 30, 45

 

Աղեղնավոր․ (նյմբ 23 – դկտմբ 21 )

Ուղղամիտ, անկեղծ, հմայիչ մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածները բոլորից սիրված են լինում: Ատում են ամեն տեսակի սահմանափակումները, անկախ են: Սիրում են ճանապարհորդել, կարդալ, եռանդուն են. Ակտիվ, մեծ հաջողությունների են հասնում աշխատանքում:

Ազդեցությունը-Յուպիտեր

Խորհրդանիշերը-կենտավրոս-նետաձիգ, աստղեր, գավազան, վեր բարձրացված ցուցամատ

Գույները-երկնագույն, կապույտ, մանուշակագույն, բոսորագույն

Քարերը-տպազիոն (տոպազ), ամետիստ, խրիզոլիտ, փիրուզ, արևակն (ծիածանաքար, օպալ), կարմիր նռնաքար, շափյուղա (սապֆիր), զմրուխտ, ագատ

Ծաղիկները-մեխակ, նարգիզ, կապույտ տերեփուկ, արմավենի

Մետաղները-ցինկ, թիթեղ

Անատոմիական արտահայտվածությունը-կոնքեր, հոդեր, լյարդ, գլխի և կոկորդի ցավեր մինչև 30 տարեկանը, նյարդային (ուղեղային) ցավեր 50-ից հետո, երակների լայնացում, վահանագեղձ

Թալիսմանը-պայտ, սալամանդր

Բարենպաստ թվերը-3 (3-ի բաժանվող բոլոր թվերը), 4, 9

Երջանիկ օրերը-հինգշաբթի

Անհաջող օրերը-չորեքշաբթի

Երկրները-Պորտուգալիա, Հունգարիա, Հարավսլավիա, Իսպանիա, Լատինական Ամերիկայի երկրներ (Բացի Մեքսիկայից և Բրազիլիայից), Արաբական երկրներ

Կարևոր Տարիներ-15, 19, 30, 36, 40, 45

 

Այծեղջյուր․ (դկտմբ 22 – հնվ 20)

Գործնական և ճշտապահ է: Աշխատանքային հաջողությունների է հասնում բոլոր նշանակումների դեպքում: Պատվախնդիր է: Նրան հաճախ մեղադրում են սառնության մեջ, իրականում նա սիրում է խորը, բայց դժվարությամբ է արտահայտում իր զգացմունքները: Այծեղջյուրներն ազնիվ են, պարզ, հավատարիմ ու հուսալի, ինչպես հողն ինքը:

Ազդեցությունը-Սատուրն, Մարս

Խորհրդանիշերը-այծ, սանդուղք, աշտարակային ժամացույց

Գույները-մուգ կանաչ, սև, մոխրագույն-գորշ, երկնագույն, դալկադեղին, մուգ դարչնագույն և բոլոր մուգ երանգները

Քարերը-սուտակ (ռուբին), եղնգնաքար (օնիքս), նռնաքար, լուսնաքար, լազուրիտ

Ծաղիկները-սպիտակ մեխակ, սև կակաչ, բաղեղ

Մետաղները-արճիճ

Անատոմիական արտահայտվածությունը-լեղապարկ, մաշկային հիվանդություններ, ոսկրակմախք, լյարդ, ստամոքս

Թալիսմանը-սև կատու, սատանա

Բարենպաստ թվերը-3, 5, 7, 8 (8-ի բաժանվող բոլոր թվերը), 14

Երջանիկ օրերը-երեքշաբթի, շաբաթ

Անհաջող օրերը-երկուշաբթի, հինգշաբթի

Երկրները-Հնդկաստան, Հարավսլավիա (Մակեդոնիա), Բիրմա, Մեքսիկա, Մերձբալթյան երկրներ

Կարևոր Տարիներ-16, 21, 24, 30, 31, 37, 41, 57

 

Ջրհոս․ (հնվ 21 – փտրվ 20)

Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Մրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են:

Ազդեցությունը-Սատուրն

Խորհրդանիշերը-ջրհոս, արծաթե ձեռքեր, թևեր, թռչունների և ինքնաթիռների թռիչք, զիգզագներ, պատենեկություն, իմաստություն

Գույները-գորշ, բաց մանուշակագույն, կապտականաչագույն, մանուշակագույն (սև գույնը անհաջող է)

Քարերը-նռնաքար, ցիրկոն, բաց շափյուղա (սապֆիր), արևակն (ծիածանաքար, օպալ), մեղեսիկ (ամետիստ), լազուրիտ

Ծաղիկները-մանուշակ, մրտենի, նարգիզ

Մետաղները-անագ

Անատոմիական արտահայտվածությունը-սրունք, կոճեր, սրնքամսեր, մկաններ

Թալիսմանը-բանալի, սրբապատկեր

Բարենպաստ թվերը-2, 4 (4-ի բաժանվող բոլոր թվերը), 8, 9, 11, 13

Երջանիկ օրերը-չորեքշաբթի, շաբաթ

Անհաջող օրերը-կիրակի

Երկրները-Դանիա, Իտալիա (երկրի հարավը), Ռուսաստան, Կանադա

Կարևոր Տարիներ-10, 12, 16, 20, 21, 24, 32, 42

 

Ձկներ․ (փտրվ 21 – մրտ 20)

Բարձր զարգացած ինտուիցիա ունեն՝ կյանքի հանդեպ սպիրիտուալ մոտեցմամբ: Երկակի (հակասական) էություններ են՝ մի կողմից ազնիվ և աշխատասեր են, մեթոդիկ, մյուս կողմից երազկոտ ու տպավորվող: Իդեալսիտներ են, փնտրում են ներդաշնակություն, գեղեցկություն և խաղաղություն: Հասկանալով, որ կյանքը հեռու է կատարելությունից՝ խորը հիասթափություն են ապրում: Նախընտրում են մենությունն ու հայեցողությունը: Ձկների համար նյութական արժեքները ոչինչ են հոգևոր արժեքների համեմատությամբ: Նախապատվություն են տալիս հնին, քաջ հայտնիին, չեն սիրում նորամուծություններ և փոփոխություններ:

Ազդեցությունը-Վեներա, Յուպիտեր

Խորհրդանիշերը-տարբեր ուղղություններով լողացող երկու ձուկ, խեցի, ալիք

Գույները-ծիրանի, մանուշակագույն, ծովախոտի գույն, երկնագույն, բաց մանուշակագույն, ծովի ալիքի գույն, պողպատագույն

Քարերը-մարգարիտ, մեղեսիկ (ամետիստ), զմրուխտ, շափյուղա (սապֆիր), լուսնաքար

Ծաղիկները-նարգիզ, քրքում (կրոկուս), հասմիկ, մանուշակ, անմոռուկ

Մետաղները-ցինկ

Անատոմիական արտահայտվածությունը-ոտնաթաթեր, մատներ, նյարդային համակարգ (սիրտ)

Թալիսմանը-հանգույց (վենզել), նարգիզ

Բարենպաստ թվերը-6, 7 (7-ի բոլոր թվերը), 11, լրիվ մոգությունը՝ 3, 7, 9, 12

Երջանիկ օրերը-երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ

Անհաջող օրերը-չորեքշաբթի

Երկրները-Փոքր Ասիայի երկրներ, Իտալիա (երկրի արևելք), Ռուսաստան

Կարևոր Տարիներ-12, 24, 25, 30, 36, 45

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 167 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: