Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 25 » Ամեն ինչ հորոսկոպի նշանների մասին․ բնավորություն, ուժեղ և թույլ կողմեր, խորհրդանիշեր․․․
12:25
Ամեն ինչ հորոսկոպի նշանների մասին․ բնավորություն, ուժեղ և թույլ կողմեր, խորհրդանիշեր․․․

Խոյ․ (մրտ 21-ապրլ 20)

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդն ավյունոտ է, դյուրագրգիռ, պատվասեր և համառ: Իր ասածը պնդելու ցանկությունը կարող է փոխվել բռնակալության: Դժվար է տեղի տալիս ուրիշի կամքին, իսկ կրքերի թեժությունը սահման չի ճանաչում: Գործունյա խելքը մղում է նրան առաջ՝ չվախենալով խոչընդոտներից:

Ազդեցությունը-Մարս, Արեգակ

Խորհրդանիշերը-ոչխար, եղջերու, կարմրադեղին և կանաչ քառակուսիներ

Գույները-վառ կարմիր, որդան կարմիր, բաց մանուշակագույն, մուգ կարմիր և բոլոր փայլունները (մանուշակագույնը անհաջող գույն է)

Քարերը-ալմաստ, սուտակ (ռուբին), ամետիստ, արյունաքար (հեմատիտի տարատեսակ), արևաքար, լուսնաքար, ակվամարին (ծովաբյուրեղ), զմրուխտ

Ծաղիկները-ալոճենի, անեմոն (հողմածաղիկ), բյուրավետ ոլոռ, մանուշակ, կապույտ տերեփուկ

Մետաղները-երկաթ, պողպատ

Անատոմիական արտահայտվածությունը-գլուխ, դեմք

Թալիսմանը-մուրճ, ոսկե գեղմ

Բարենպաստ թվերը-4, 7, 9 (9-ի բաժանվող բոլոր թվերը), 11

Երջանիկ օրերը-երեքշաբթի, կիրակի

Անհաջող օրերը-ուրբաթ, շաբաթ

Երկրները-Անգլիա, Գերմանիա, Դանիա, Սիրիա, Իտալիա, Փոքր Ասիա

Կարևոր Տարիներ-15, 19, 30, 35, 36, 40, 45

 

Ցուլ. (ապրլ 21-մյս 20)

Հաղթանակի է հասնում աշխատասիրության և արտասովոր համբերատարության շնորհիվ: Չափազանց համառ է: Կիսատ չի թողնում մտածած գործերը: Հազվադեպ է խորհուրդը ընդունում և կարող է հանկարծ գործել շեշտակի ու վճռական: Նրան դժվար է հունից հանել, բայց նրա զայրույթն երկարատև է, չի մոռանում վիրավորանքները: Հետաքրքրասեր է ու արդարամիտ: Ուժեղ կամք ունի, դյուրընտել ու մտերմունակ է, հայացքները՝ պահպանողական, խանդոտ:

Ազդեցությունը-Վեներա, Լուսին

Խորհրդանիշերը-ցուլ (թևավոր), կով (թևավոր)

Գույները-կիտրոնագույն, դեղին, վառ կապույտ, մուգ նարնջագույն, կիտրոնագույն-կանաչ, նարնջագույն և բոլոր գարնանային գույները (կանաչը անհաջող գույն է)

Քարերը-փիրուզ, սապֆիր, ագաթ, ծիածանաքար, զմրուխտ, էսմերալդ, կանաչ մարմար, նեֆրիտ, կարիսոլ

Ծաղիկները-հովտաշուշան, յասաման

Մետաղները-պղինձ

Անատոմիական արտահայտվածությունը-կոկորդ, վիզ, քիթ, զգայարաններ

Թալիսմանը-բու, ոսկե ցլիկ

Բարենպաստ թվերը-2, 3, 16 (6-ի բաժանվող բոլոր թվերը)

Երջանիկ օրերը-երկուշաբթի, ուրբաթ

Անհաջող օրերը-երեքշաբթի

Երկրները-Իռլանդիա, Լեհաստան, Իրաք, Իրան, Աֆղանստան, Ավստրալիա, Շվեյցարիա

Կարևոր Տարիներ-16, 21, 24, 33, 39, 41, 45

 

Երկվորյակներ. (մյս 21-հունս 21)

Կենդանակերպի առավել փոփոխական նշանն է: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ ինտելեկտուալ են, հաճախ գրական օժտվածություն են ունենում, հեշտ են գրում և ձեռք բերում տարաբնույթ հմտություններ և ունակություններ: Նրանք հմայիչ են, սիրում են թեթևակի սիրախաղեր անել, հեշտ են հաղթանակների հասնում, բայց ընտանեկան կյանքը նրանց համար ծանր բեռ է: Նրանց էության թվացյալ հակասությունները պատրանքային են, պարզապես չեն կարողանում տանել միջօրինակությունը:

Ազդեցությունը-Մերկուրի

Խորհրդանիշերը-երկվորյակներ, դիմակ, ձեռք, անգղ

Գույները-մանուշակագույն, մոխրագույն, բաց դեղին, մոխրակապտագույն, նարնջագույն, (կանաչը անհաջող գույն է)

Քարերը-խիզոպրազ (թանկարժեք քար), բերիլ (ազնիվ բյուրեղաքար), նռնաքար, լեռնային բյուրեղ, ագաթ, հասպիս

Ծաղիկները-մարգարտածաղիկ, կակաչ, գորտնուկ, հասմիկ, նարգիզ

Մետաղները-ոսկի, սնդկազոդ (ամալգամա), արծաթ

Անատոմիական արտահայտվածությունը-ուսեր, նախաբազուկներ, ձեռքեր, դաստակներ

Թալիսմանը-օձ, դիմակ

Բարենպաստ թվերը-3, 5, 12, 18

Երջանիկ օրերը-չորեքշաբթի, կիրակի

Անհաջող օրերը-հինգշաբթի

Երկրները-Անգլիա, Հայաստան, Կանադա, ԱՄՆ, Եգիպտոս, Բելգիա

Կարևոր Տարիներ-10, 16, 20, 30, 32, 40

 

Խեցգետին․ (հունս 22-հուլս 22)

Հավատարիմ ու նվիրված է սիրո մեջ և ընտանեկան կյանքում: Ընտանիքում նրանք գտնում են բարեհարմարություն և ինքնարտահայտում: Զգացական են, հեշտ խոցվող, ավելի շատ գերադասում են տալ, քան վերցնել: Աշխատանքում ազնիվ ու հուսալի են: Չեն սիրում նորամուծություններ, պահպանում են բազմաթիվ պայմանավորվածույուններ: Միստիցիզմի հասնող սրված ինտուիցիա ունեն, բայց թաքցնում են դա, քանզի չեն սիրում աչքի ընկնել ամբոխի մեջ:

Ազդեցությունը-Լուսին

Խորհրդանիշերը-խեցգետին, ծովախեցգետին, սիրտ

Գույները-սպիտակ, բաց կապույտ, երկնագույն, արծաթագույն, կանաչ ոլոռի գույն (մոխրագույնը անհաջող գույն է)

Քարերը-լուսնաքար, զմրուխտ, սուտակ

Ծաղիկները-ցախկեռաս, ջրաշուշան, բոլոր սպիտակ ծաղիկները, հասմիկ

Մետաղները-արծաթ

Անատոմիական արտահայտվածությունը-ստամոքս, թոքեր, աղիքներ, ինֆեկցիաներ

Թալիսմանը-երեքնուկ, սիրտ

Բարենպաստ թվերը-2 (2-ի բաժանվող բոլոր թվերը) 4, 5, 8

Երջանիկ օրերը-երկուշաբթի, հինգշաբթի

Անհաջող օրերը-երեքշաբթի, շաբաթ

Երկրները-Թուրքիա, Շոտլանդիա, Պրուսիա, Հոլանդիա, Սիրիա, Աֆրիկա, Ավստրալիա, Խաղաղ օվկիանոսի կղզիներ

Կարևոր Տարիներ-15, 16, 25, 26, 30, 35, 36, 40

 

Առյուծ․ (հուլս 23-օգս 23)

Իհարկե, ոչ բոլորն են կոչված ղեկավարելու կայսրություն և աշխարհ, բայց այս նշանի տակ ծնվածները լիդերության ամենամեծ հնարավորությունն ունեն: Առյուծները կոչված են ոչ միայն կառավարելու, այլև սիրելու: Նրանք խորապես դժբախտ են, երբ իրենց առջև չեն խոնարհվում: Նրանք բարի և վեհանձն են, անկեղծ՝ իրենց մղումներում: Աշխարհն առյուծների համար հսկայական բեռ է, նրանք հաճախ դրամատիկական տաղանդ են ունենում:

Ազդեցությունը-Արեգակ

Խորհրդանիշերը-առյուծ, կարապ

Գույները-ծիրանի, ոսկեգույն, նարնջագույն, ալ սև (սպիտակը անհաջող գույն է)

Քարերը-սաթ, խրիզոլիթ, տպազիոն (տոպազ), սուտակ, եղնգնաքար (օնիքս), ալմաստ, էսմերալդ

Ծաղիկները-քաջվարդ (պիոն), նարգիզ, գլադիոլուսներ, քրիզանթեմներ

Մետաղները-ոսկի

Անատոմիական արտահայտվածությունը-սիրտ, հյուսվածքներ, զարկերակներ, աչքերի ցանցաթաղանթ, միզապարկ, ռեվմատիզմ, պսիխոիմպոտենցիա

Թալիսմանը-զատիկ, առյուծ, արծիվ

Բարենպաստ թվերը-1, 5, 9, 11

Երջանիկ օրերը-կիրակի

Անհաջող օրերը-շաբաթ

Երկրները-Ֆրանսիա, Ֆրանսիական աֆրիկա, Իտալիա, Չէխիա, Սլովակիա, Արկտիկա, Անտարկտիդա, Սիցիլիա

Կարևոր Տարիներ-15, 19, 30, 35, 36, 39, 40

 

Կույս․ (օգս 24-սպտ 23)

Բարեկիրթ է, ուշադիր ու դիտունակ, տրամաբանորեն մտածելու կարողություն ունի: Կույսերն անալիտիկ խելքի տեր են: Կույսի նշանաբանն է. «Եթե արժե ինչ-որ բան անել, ապա միայն լավը»: Հարգում ու գնահատում է խորագիտությունը, ունի բազմակողմանի հետաքրքրություններ: Չափազանց բարձր է «նշանակալիության» չափանիշը, մշտապես ձգտում է կատարելության: Այս նշանի տակ ծնված բազմաթիվ մարդիկ մեծ արդյունքների են հասնում ընտրած բնագավառում:

Ազդեցությունը-Մերկուրի

Խորհրդանիշերը-կույս, խորանարդ, տաքար (գուռ)

Գույները-սպիտակ, կապույտ, մանուշակագույն, կանաչ

Քարերը-նեֆրիտ, սարդիոն, դեղին սապֆիր (կատվի աչք), ագաթ, կարնելիտ, հասպիս (յաշմա), մալախիտ, տպազիոն (տոպազ), խրիզոպրազ, մարմար

Ծաղիկները-աստղածաղիկ, տատրակ (խոճկորիկ), կարմիր կակաչ

Մետաղները-անագ, պղինձ

Անատոմիական արտահայտվածությունը-լյարդ, ստամոքս, արյուն, աղիքներ, ստորին վերջույթներ, հաստ աղիքի բորբոքում (կոլիտ), ընդհանուր նյարդայնություն

Թալիսմանը-ծղրիդ, աստղածաղիկ

Բարենպաստ թվերը-3, 5 (5-ի բաժանվող բոլոր թվերը), 6, 12 (12-ի բաժանվող բոլոր թվերը), 20, 27

Երջանիկ օրերը-չորեքշաբթի

Անհաջող օրերը-հինգշաբթի, ուրբաթ

Երկրները-Հունաստան, Պաղեստին, Ռուսաստան

Կարևոր Տարիներ-16, 21, 24, 30, 31, 32, 33, 40

Շարունակությանն՝ այստեղ

 

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 572 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: