Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » 5 զարմանալի փաստ պլաստիկ վիրաբուժության մասին
22:23
5 զարմանալի փաստ պլաստիկ վիրաբուժության մասին

   Ներկայում շատ տարածված պլաստիկ վիրաբուժությունը կարող է հրաշքներ գործել: Այսօր պլաստիկ վիրաբույժները կարող են ուղղել ոչ միայն բնածին արատները, այլև ազատել ավելորդ ճարպերից, սպիերից, երիտասարդացնել և նույնիսկ դարձնել մարդուն անճանաչելի:

    Շատերին թվում է, որ իրենք գիտեն պլաստիկ վիրաբուժության մասին գրեթե ամեն ինչ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի զարմանալի փաստ պլաստիկ վիրաբուժության մասին:

        Պլաստիկ վիրաբուժությունը ստեղծվել է հանգուցյալների համար

    Պլաստիկ վիրահատությունները ոչ միշտ են կենդանի մարդկանց գեղեցկացնելու համար եղել: Ի սկզբանե այն ստեղծվել է հանգուցյալների համար: Հին Եգիպտոսում մարդիկ կարծում էին, որ անդրշիրիմյան կյանքում մարդիկ ունենում են այն տեսքը, ինչ ունեցել են հուղարկավորման պահին: Սա է պատճառը, որ մահից հետո նշանավոր եգիպտացիների դեմքերը գեղեցկացնում էին պլաստիկ վիրահատությունների միջոցով:

     Պլաստիկ վիրահատությունները մեղք էին համարվում

  Միջնադարում պլաստիկ վիրաբույժները շատ ավելի քիչ էին, քան մեր ժամանականերում: Բանը նրանում է, որ պլաստիկ վիրահատությունները մեղք էին համարվում: Տարածված էր կարծիք այն մասին, որ մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց արտաքինը, փորձում են դեմ գնալ Աստծուն: Իսկ այն ժամանակ, երբ մարդիկ հավատում էին վհուկների գոյությանը, նման արարքները կարող էին շատ վատ հետևանքներ ունենալ:

      Պլաստիկ վիրահատություններն անց էին կացվում վարսահարդարման սրահներում

     Դժվար է հավատալ, սակայն եղել են ժամանակներ, երբ պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվում էին ոչ հիվանդանոցային ստերիլ պայմաններում: Օրինակ՝ 16-րդ դարում վարսահարդարման սրահներում աշխատող վարպետները պետք է կարողանային անդամահատել մարդու վերջույթը կամ հեռացնել ատամը: Նրանք նույնիսկ ծանոթ էին պլաստիկ վիրաբուժության հիմնական սկզբունքներին:

  Գոյություն ունեն պլաստիկ վիրաբուժության «նմուշների» նորաձևության ցուցադրություններ

        Ռատմիր Կասսիր անունով պլաստիկ վիրաբույժը հայտնվել է ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում, երբ առաջարկել է կազմակերպել նորաձևության ցուցադրություն, որի ժամանակ հանդիսատեսը կկարողանա տեսնել իր կատարած վիրահատությունների «նմուշները»: Ցուցադրության ժամանակ պոդիումի վրա բժիշկ Կասսիրի հիվանդները եղած կանայք ու տղամարդիկ էին, իսկ մեծ էկրանին ցուցադրվում էին հիվանդների լուսանկարները պրոցեդուրաներից առաջ և հետո:

      Լեհաստանում որովայնի «խորանարդիկները» պատրաստվում են ճարպի վրա

   Ուժեղ սեռի ներկայացուցիչները որովայնի «խորանարդիկներ» ունենալու համար կարող են այլևս չնիհարել, քանի որ ստեղծվել է հատուկ պլաստիկ վիրահատություն, որի ժամանակ որովայնից հեռացվում են ճարպային հյուսվածքների որոշակի հատվածներ, ինչը ստեղծում է «խորանարդիկների» պատրանք: Ընդ որում՝ գեր որովայնը չի անհետանում, քանի որ ճարպերը չեն հեռացվում: Այս պրոցեդուրայի արժեքն է $20 000, իսկ տևում է այն 5 ժամ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 149 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: