Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 29 » 10 իր, որոնք դժբախտություն են բերում
20:02
10 իր, որոնք դժբախտություն են բերում

      Կյանքում դժվարությունների բախվելիս՝ մարդիկ միշտ սնահավատությունների ու նշանների են սկսում հավատալ: Իրականում նշանները իրոք կարող են ազդանշել, որ ձեզ դժվարություններ են սպասվում, սակայն ձեր տանն այնպիսի իրեր կան, որոնք դժբախտությունը հենց տուն են բերում:

     otvetnavse.com-ը նշում է, որ այս իրերից պետք է անհապաղ ազատվել, քանի որ դրանք բացասական էներգիա ունեն և ձեզ դժվարին իրավիճակների մեջ են գցում:

         1. Կոտրված ապակիները խորհրդանշում են, որ ձեր տան պաշտպանությունը կոտրվել է:  Դա կարող է լինել ճաքած բաժակը, կոտրված պատուհանը և այլն:

 

 

 

 

 

        2. Պետք է ազատվել հին իրերից: Պետք չէ տանը թողնել այն հագուստը, որն այլևս չեք կրում կամ այն իրերը, որոնք այլևս չեք օգտագործում: Դա բացասական տրամադրություն է բերում ձեր տուն: Ավելի լավ է այդ ամենը դեն նետեք կամ բարեգործություն անեք:

 

 

 

 

 

 

 

 

          3. Ազատվեք «մահացած իրերից»: Առաջին հերթին դեն նետեք բոլոր չորացած ծաղիկները, չորացրած միջատներին, կենդանիների խրտվիլակներն և այլ նմանատիպ իրերը: Սրանք մահվան շունչը ձեր տանն են պահում:

 

 

 

 

 

 

 

           4. Ազատվեք այն բոլոր իրերից, որոնք երեք տարի է չեք օգտագործել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            5. Սենյակում թափված մանր աղբն ու դրամապանակի խառնաշփոթը ևս վատ նշան են: Արագորեն հավաքեք այն:

 

 

 

 

 

 

 

 

 

  6. Ազատվեք բոլոր լուսանկարներից, որոնք ձեզ դուր չեն գալիս: Լուսանկարները հսկայական էներգիա ունեն, և եթե դրանք ձեզ դուր չեն գալիս՝ ինքնաբերաբար վերածվում են բացասական էներգիայի:

 

 

 

 

 

 

       7. Անսարք ժամացույցը չափազանց վատ նշան է: Եթե ձեր ժամացույցի սլաքներն այլևս չեն աշխատում, ապա վերանորոգեք այն  կամ դեն նետեք: Անսարք ժամացույցը նշանակում է, որ ձեր կյանքը ամեն պահի կարող է կանգ առնել:

 

 

 

 

 

         8. Անզույգ իրերը նշանակում են, որ երկար ժամանակ չեք գտնի ձեր երկրորդ կեսին կամ կկորցնեք նրան: Անզույգ իրերից են օրինակ՝ մեկ դահուկը, կոշիկը, ձեռնոցը և այլն:

 

 

 

 

 

 

 

 

   9. Մաշված ավելը ֆինանսական դժվարություններ է խորհրդանշում: Դեն նետեք այն ու նորը գնեք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

      10. Փոթորիկ ու անձրև պատկերող նկարներն ու լուսանկարներն անձնական կյանքում խառնաշփոթ են խորհրդանշում: Եթե ցանկանում եք հանգիստ ու ապահով ապրել, ապա դեն նետեք այդպիսի նկարները:

Ուշադիր եղեք այն իրերի նկատմամբ, որոնք ձեր տանն եք պահում: Հաճախ թարմացրեք ձեր բնակարանն ու դժբախտությունները ձեզնից հեռու կմնան:

Կատեգորիա: Զարմանալի, բայց իրական | Դիտումներ: 462 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: